Գլխավոր Հոդվածներ

Ասիական վագրի բարձր տնտեսական թռիչքը. Ինչպե՞ս Սինգ

Ասիական վագրի բարձր տնտեսական թռիչքը. Ինչպե՞ս Սինգապուրը դարձավ ներդրումային դրախտ

Եթե 2010-ին սինգապուրցիներին խնդրեին թվարկել տեղական հաջողակ ստարտափները, նրանք մի քանի րոպե միայն կմտածեին: Այունհետև կտային միայն Creative Labs-ի անունը: Այն, այսպես ասած, պիոներ էր աուդիոտեխնիկայի շուկայում և MP3 ֆորմատը յուրացրել էր ավելի շուտ, քան apple-ը: Հիմնադրվել էր 1981թ., իսկ նրա եկամուտների գագաթնակետը տասը տարի առաջ էր: 2007թ-ին ընկերությունը հանեցին NASDAQ-ի ցուցակներից և եկամուտները զգալիորեն կրճատվեցին:

Այս ու էլի մի քանի հանգամանք հաշվի առնելով, դեռ 2010-ին Սինգապուրում որևէ ներդրում կատարելը խելահեղությանը հավասար բան էր թվում:

Տեղափոխվենք 2016: Քաղաքը փոխվել է անճանաչելիության աստիճան: Տասնյակ, եթե չասենք հարյուրավոր, մեկը մյուսից հետաքրքիր ստարտափեր ուղղակի ծաղկում են ապրում: Դրանց մեծամասնությունը կենտրոնացած է 71-րդ թաղամասում, որն ամենամոտն է Սինգապուրի ազգային համալսարանաին` INSEAD-ին: 71-րդ թաղամասը, սակայն, միայն համալսարանին մոտ գտնվելու պատճառով չէ, որ գայթակղում է գյուտարարներին: Այստեղ են գտնվում նաև կառավարության կողմից ֆինանսավորվող խոշորագույն բիզնես-ինկուբատորները, որոնց անվանումները կարծես «Աստղային ճանապարհ» սերիալից լինեն: Ինչ կասե՞ք, օրինակ՝ Fusionoplis և Biopolis անվանումների մասին:
Նույնիսկ The Economist ամսագիրն է անդրադարձել 71-րդ թաղամասին, այն անվանելով  «աշխարհի ամենահագեցած ներդրումային էկոհամակարգը»:

2010-ին այստեղ նոր ստարտափներ ստեղծվում էին ամիսը մի քանի անգամ և արդեն մեկ տարի անց հիմնադիրները գրանցում են իրենց հաջողությունները: Դա լինում է հիմնականում երկու ճանապարհով. կամ շատ կլորիկ գումարով վաճառում են այն , կամ էլ մտնում են շատ ավելի խոշոր ընկերության կազմի մեջ: Հիմա նոր ստարտափներ այստեղ ստեղծվում են գրեթե ամեն շաբաթ: Իսկ գումարները` 2011-ի 30 մլն դոլարի համեմատ այժմ աճել են մինչև մեկ միլիարդ դոլար:

Ինչո՞ւ է այդքան հզոր սինգապուրյան մագնիսը


Հարմարավետ պայմաններ. Սինագպուրը հաճախ համարում են բիզնես հիմնելու համար աշխարհում ամենահարմար վայրը: Կանոններ, իհարկե, կան նաև այստեղ, բայց դրանք հստակ ընդգծված են և ոչ այնքան պահանջկոտ: Նոր ընկերություն ստեղծելու համար բավական են հաշված ժամեր, երբեմն նաև րոպեներ: Մտավոր սեփականությունը խստորեն պահպանվում ու պաշտպանվում է, իսկ օրենքները թափանցիկ են: Միգրանտների հարցն այստեղ նույնպես շատ բուռն քննարկման առարկա է, ինչպես բոլոր այն երկրներում, ովքեր քիչ թե շատ առնըչվել են այդ խնդրին: Բայց Սինգապուրը հեշտացնում է բարձր  որակավորում ունեցող մասնագետների մուտքը երկիր, իսկ ներդրողներին տալիս է հատուկ բիզնես-անձնագիր: Կառավարությունը հոգացել է նաև այն մասին, որ երկիրը ձերբազատվի անհետաքրքիր կղզու համբավից (հաճախ այն հեգնանքով անվանում էին նաև «Singa- bore»): Այստեղ չկային մոլեր ու ժամանցի վայրեր: Հիմա այս փոքրիկ կղզում կա երկու կազինո, կինոստուդիա, Ասիայի խոշորագույն ակվարիումը, ատրակցիոնների այգու անվան տակ քողարկված բուսաբանական այգի, բազմապրոֆիլ մարզադաշտ, որը տեղավորում է մինչև 55 հզ. հանդիսատես, համաշխարհային ճանաչում ունեցող եստորաններ և ժամանակակից օդակայան:
Կառավարական ամենալուրջ ներդրումները. Ներդրողները վաղուց արդեն հույսեր են կապում տարբեր դրամաշնորհային ծրագրերի հետ, որոնք սկզբնական շրջանում հեշտացնում են նոր գործի հաջող սկիզբը: 2008-ին National Framework for Innovation and Enterprise (NFIE)  ծրագրի շրջանակներում կառավարությունը ստեղծեց հատուկ ֆոնդ: Այդ ներդրումը, որն իրականցվում էր իսրայելաամերիկյան Binational Industrial Research and Development Foundation ծրագրի միջոցով, հինգ ընկերությունների օգնեց ոտքի կանգնել կառավարական ներդրումների միջոցով: Մեկ տարի անց, նույն ծրագրի շրջանակներում կառավարությունն իրականացրեց Technology Incubation Scheme նախագիծը (այստեղ սիրում են «սխեմա» բառը), որը մեծ թվով ներդրողների բերեց Սինգապուր՝ շատ գայթակղիչ պայմաններով:
Պայմանն այսպիսինն էր` ներդրողը դնում է գումարի 15, իսկ կառավարությունը՝  85%-ը:

Աջակցության այդ մակարդակը փոխեց գրեթե ամեն ինչ: ESVF և TIS ծրագրերի բոլոր  մասնակիցները պետք է իրականացնեին շատ լուրջ խնդիր, հատկապես այն դեպքում, երբ կառավարությունն իր վրա չէր վերցնում աշխատակազմի ծախսերը, իսկ որպես կանոն, ստարտափին պետք է մի քանի տարի, որպեսզի այն շահույթ բերի: Ներդրողները այդ 15 %-ը պետք է ներդնեին ընթացիկ ծախսերը փակելու համար: Էկոհամակարգը մի րոպեւում չի ստեղծվում, սակայն Սինգապուրի կառավարության անընդհատ և համառ ջանքերը բերեցին նրան, որ ստարտափները մեծ վերելք ապրեցին:
Թաքնված արգելքները հաղթահարելու համար «փափուկ ուժի» լայնորեն կիրառում. Հին ճշմարտություն է, ավելի շուտ մոլորություն, որ բիզնեսմեննրը շատ հեշտ են ռիսկի գնում, քանի որ գրեթե ոչինչ չեն ունենում: Հետզոտությունները ցույց են տալիս, որ հաջողակ բիզնեսի համար որոշիչ դեր է խաղում ստացած ժառանգությունը կամ էլ շռայլ նվերը: Վերջին կես դարում Սինգապուրի ցնցող ու թռիչքային աճը բերեց նրան, որ շատ սինգապուրցիներն ունեն որոշակի խանյողություններ և շատ հանգիստ միաժամանակ կարող են զբաղվել մեկ այլ գործով` ռիսկի տակ չդնելով վերջին կոպեկը: Սա այն դեպքում, երբ դեռ տասը տարի առաջ լավագույն խնայողությունները գնում էին բանկեր: Դրանք համարվում էին շատ ավելի հուսալի պահարաններ, քան նոր գործ հիմնելը: Փոխարենը վերջին տարիներին քաղաքական վերնախավն անընդհատ քննարկում է ներդրումային ծրագրերը և դրանց դերը պետության մեջ: Պետական MediaCorp հեռուստաալիքում կան միանգամից մի քանի հաղորդաշարեր` նվիրված ներդրումային ծրագրերին:
Չնայած այսպիսի ակնհայտ աճին՝ աշխարհում դեռ կան թերահավատներ, ովքեր մեծ ռիսկ են համարում Սինգապուրում որևէ նոր գործ սկսելը: Սակայն եթե աճի այսպիսի տեմպերը շարունակվեն նաև առաջիկա տարիներին, նրանց թիվը զգալի կկրճատվի, կամ գուցե ընդհանրապես չլինի:

Տարածել