Հայերն ընդդեմ Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ում. Արամ Ա-ն պահանջում է վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը
Սիսի կաթողիկոսական նստավայրը ներկայիս Թուրքիայի Ադանայի շրջանի Քոզան քաղաքում է: 1921-ին թուրքական կառավարությունը Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Բ Խապայան (1902-1939) կաթողիկոսին 48 ժամ էր տվել՝ հարկադրելով լքել կաթողիկոսական նստավայրը: Իր հետ վերցնելով կրոնական ու մշակութային գանձերը (ձեռագրեր, ծիսական սպասներ և այլն)` կաթողիկոսը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում, իսկ 1930-ից՝ Անթիլիասում:
Հենց Անթիլիասից Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա Կաթողիկոսը տեսաուղերձով հայտարարեց. «Մենք ցեղասպանից պահանջում ենք մեր իրավունքները: Եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների վերադարձը համարում ենք հրամայական և այս ուղղությամբ Սիսի կաթողիկոսարանի դատը առաջին և վճռական հանգրվանն է»:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)