Թվային «դիետա». 4 քայլ 28 օրում կյանքը հավասարակշռելու համար
Մենք արթնանում ենք սմարթֆոնի զարթուցիչից, գնում ենք սիրելի խմբի համերգին ինստագրամում շատ դիտվող վիդեոյի համար, մտերիմ ընկերների հետ հանդիպումներն էլ ֆեյսբուքյան check-in-ի և լուսանկարի համար են: Ժամանակն է կանոնակարգել թվային «սննդակարգ»-ի՝ գաջեթներից և տեխնոլոգիաներից կախվածությունը:
Մենք հետևում ենք մեր սննդակարգին, սահմանափակում ենք քաղցրը՝ բազմահարկ շենքը ոչ թե բեռնատար վերելակով, այլ աստիճաններով բարձրանալու համար: Նույնն է տեխնոլոգիաների դեպքում, փոքր սահմանափակումնեը կբացեն նոր հնարավորություններ՝ կսովորեք նկատել այն ամենը, ինչը մնում էր աննկատ:
Քայլ 1: Խորհեք
Հարցրեք ինքներդ ձեզ.
- Առաջանո՞ւմ է ցանկություն վերցնել սմարթֆոնը կարևոր հանիպման կամ խոսակցության ժամանակ:
- Արթնանո՞ւմ եք սմարթֆոնի էկրանին նայելով:
- Ընտանիքի անդամների հետ նույն սենյակում եք, բայց զրուցելու փոխարեն տարվա՞ծ եք գաջեթներով:
Երբ հարցերից գոնե մեկի պատասխանն «այո» է, հավանաբար տեխնիկայի պատճառով աչքաթող եք անում «ավելի կարևոր» բաներ: Ամենակարևորը ժամանակին խնդիրը նկատելն ու լուծելն է: Տեխնոլոգիաների դեմ պայքարելու փոխարեն նրանց հետ խաղաղություն հաստատեք:
«Պետք չէ ատել սմարթֆոնը, փոստը կամ վեբ-ծառայությունները. պարզապես պետք չէ նվիրվել տեխնոգիաներին, դրանք պետք է ծառայեցնել մեզ». -Դենիել Սիբերգ (լրագրող, «Թվային դիետա» գրքի հեղինակ, ԱՄՆ)
Քայլ 2: Դետոկսիկացիա
Թվային դիետան սկսելու ամենահարմար ժամանակը հանգստյան օրերն են: Ամեն ինչ սկսվում է դետոկսիկացիայից: Գնահատեք խնդրի մասշտաբը: Խնդրեք վստահելի մեկին փոխել ձեր գաղտաբառերը բոլոր ակտիվ հաշիվներում: Որոշ ժամանակ սմարթֆոնով միայն զանգահարեք, առանց sms-ների: Օրը մեկ անգամ ստուգեք էլ. փոստը: Պասիվ ցանցային կյանքի մասին պատմեք ընկերներին, եթե նրանք ձեզ ինչ-որ բան ունեն ասելու, գրելու փսոխարեն թող զանգահարեն:
Դետոկսիկացիան ամենադաժան, բայց արդյունավետ փուլն է: Պայքարեք ինտերնետ մտնելու ցանկության դեմ: Ինչո՞ւ եք անընդհատ օգտվում սմարթֆոնից՝ պատասխանեք անկեղծ:
Անկեղծ պատասխանից հետո եղանակը կստուգեք ոչ թե հեռախոսով, այլ պատշգամբ դուրս գալով:
Քայլ 3: Ֆիլտրում
Սմարթոնը գրպանից հանո՞ւմ եք ժամը նայելու համար: Լավ կլինի ժամացույց գնեք: Չեք կարողանում ինքնակառավարել ձեզ, ինտերտետ ժամանակը կվերահսկի RescueTime ծրագիրը: Այն ամեն օր կհետևի ձեր ցանցային կյանքին:
Նայեք ձեր շուրջը. որքան խղճալի տեսք ունեն շրջապատի մարդիկ, որոնք քայլում են ծուռ վզով, գլուխները սմարթֆոնների մեջ:
Մի պատասխանեք այն նամակին, որ ծանուցումից արթնացել եք գիշերը 2-ին: Ինքներդ որոշեք՝ երբ ստուգել էլ.փոստը: Լավ կլինի բոլոր դիվայսները հեռացնեք անկողնուց. գնեք զարթուցիչ:
Քայլ 4: Կենդանացում
ժամանակ գտեք ընկերների հետ հանդիպման և «պարզունակ» խոսակցությունների համար: Երբ ընկերը պատմում է իր խնդիրների մասին, նա կարեկցանքի և ուշադրության կարիք ունի, ոչ թե ժամանակ առ ժամանակ սմարթֆոնից պոկվող տմտբացնող գլխի:
Դուրս եկեք փողոց, ձգվեք, սմարթֆոնը դրեք գրպանում, զգացեք քամին, օդում տարածված բույրեը, լսեք քաղաքի ձայնը: Մի վախեցեք օֆֆլայն լինելուց, հաճույք ստացեք իրական կյանքից:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
