Գլխավոր Հոդվածներ

Դարի գլխավոր հիվանդությունը` սմարթֆոնային գերությո

Դարի գլխավոր հիվանդությունը` սմարթֆոնային գերություն. ի՞նչ անել

Ամբողջ օրը հեռախոսից կառչած լինելը խնդի՞ր է, թե՞ ոչ: Հարցի սպառիչ պատասխան դեռ ոչ ոք չի տվել: Հստակ ախտորոշմամբ մարդիկ դեռ չկան, բայց գիտական գրականության մեջ հանդիպում են որոշ նկարագրություններ: Շատ հոգեբաններ կարծում են, որ սմարթֆոնների չարաշահումը խնդիր է, որը բնորոշվում է որպես կախվածություն կամ ֆոբիա:

Ի՞նչ կապ ունի ֆոբիան


Հաճախ մարդը, մնալով առանց հեռախոսի կամ համակարգչի, ունենում է վախեր ու անհանգստություններ: Այս երևույթն անվանում են նոմոֆոբիա: Հեռախոսի նկատմամբ նման վերաբերմունքը կարելի է համարել նաև կախվածություն:Եթե ֆոբիան չվերահսկվող մտավախություն է, կախվածությունը միշտ ուղեկցվում է դրական էմոցիաներով ու սպասումներով: Դուք թարմացրել եք ձեր սոցիալական ցանցը, փարատել ձանձրույթը  և ցրվել տհաճ մտքերից: Հետևաբար դուք ուզում եք կրկնել այդ  գործողությունը կրկին ու կրկին: Սմարթֆոնից կախվածությունը զուգահեռ է համացանցից կախվածությանը: Իսկ համացանցից կախվածությունը երկար ժամանակ է` ինչ անհանգստացնում է շատերին: Չնայած որոշ փորձագետներ պնդում են, որ մարդիկ ավելի շուտ չեն կարողանում ամբողջությամբ հրաժարվել համացանցային որոշ գործողություններից, քան բուն համացանցից:

Այդ դեպքում ինչո՞ւ է կախվածությունն անհանգստացնում բոլորին


Կախվածությունը կարող է լինել շատ վտանգավոր: Եթե դուք հաճախ եք ստուգում հեռախոսը, մեծ է հավանականությունը, որ նույն  գործողությունը կարող եք կրկնել նաև  փողոցն անցնելիս: Ի դեպ, այդպիսի հետիոտների համար մտածում են ստեղծել  հատուկ լուսացույցներ: Ըստ հոգեբանների ու հոգեբույժների` սմարթֆոններից կախվածություն ունեցողների մոտ ընկնում է նաև  աշխատունակությունը: Փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ դուք ուշադրություն չդարձնեք sms հաղորդագրություններին ու ծանուցումներին, միևնույն է, դրանք շեղում են  ուշադրությունը: Դեռահասների շրջանում  4 տարի շարունակ կատարվող հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ համացանցի  չարաշահումն առաջացնում է անկումային հոգեվիճակ: Մի շտապեք ախտորոշում տալ Ձեզ: Գերպատասխանատու աշխատասեր մարդիկ հակված են անընդհատ օգտագործել հեռախոսը աշխատանքի համար նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին:

Ինչպե՞ս ձերբազատվել դրանից


Պետք է կանխել այդ սովորույթը: Սկսեք փոքրիկ սահմանափակումներից: Օրինակ` որոշ ժամանակով  կամ որոշ դեպքերում կարելի է անջատել  հեռախսոսը: Այդպես հաճախ անում են ընկերական հանդիպումների ժամանակ: Կարելի է, օրինակ,  հեռախոսը փոխարինել զբոսանքով կամ սպորտով:Եթե դուք գիտեք, որ  օրվա ինչ-որ հատվածում ձանձրանալու եք, հեռախոսով զբաղվելու փոխարեն ավելի արդյունավետ ու օգտակար բան մտածեք, որը կլրացնի Ձեր ազատ ժամանակը և կենտրոնացում ու կրկնվող գործողություն կպարունակի:

Ինչպես հասկանալ` արդեն ժամանա՞կն է բուժվելու


Ամեն ինչ շատ պարզ է: Եթե հեռախոսը ակնհայտորեն փչացնում է ձեր կյանքը, բայց, միևնույն է, չեք կարողանում հրաժարվել ծանուցումներն անընդհատ ստուգելուց, ժամանակն է դիմել մասնագետի: Այդուհանդերձ, մասնագետների մեծ մասը կարծում է, որ իրականում շատ քիչ օգտատերեր կախում ունեն սմարթֆոնից: Այնպես որ, եթե զգում եք, որ կախվածություն եք ձեռք բերել, բայց դեռ կարողանում եք ձեզ կառավարել, ուրեմն` դեռ ամեն ինչ կորած չէ:

Հեղինակ` Մարիաննա Դանիելյան

Տարածել