Ինչպես ճիշտ լիցքավորել և երկարացնել սմարթֆոնի մարտկոցի կյանքը
Տեխնո գիգանտների համար ժամանակի մարտահրավերը մարտկոցների հզորությունն է: Մրցակցությունում հաղթում է այն ընկերությունը, որը ավելի երկարակյաց մարտկոցով սարք է ներկայացնում: Բայց նոթբուքների, սմարթֆոնների կամ այլ գաջեթների մարտկոցի երկարակեցությունը կախված է նաև օգտատիրոջից:
Խորհուրդներ, որոնք կօգնեն մարտկոցները դարձնել երկարակյաց
1. Թույլ մի տվեք` դանակը հասնի ոսկորին: Մի սպասեք, որ սարքը լիցքաթափվի մինչև 0%: Լավ կլինի սմարթֆոնը կամ նոթբուքը պարբերաբար լիցքավորել:
2. Մարտկոցները 100% լիցքավորված լինելու կարիք չունեն: Բավական է 40-80%-ի լիցք ունենալ: 100%-ով լիցքավորվելու դեպքում անջատեք հոսանքից:
3. Ամիսը մեկ անգամ թողեք լիցքաթափվի մինչև 0%, հետո սարքը լիցքավորեք մինչև 100%: Սա մարտկոցի համար օգտակար «restart» է:
4. Թույլ մի տվեք սարքերը տաքանան, պահեք դրանք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանը վատ է ազդում մարտկոցի գործունեության վրա:
5. Մի աշխատեք նոթբուքը ծնկներին դրած: Սա ոչ միայն վնասակար սովորություն է առողջության տեսանկյունից, նաև տաքացնում է ու վնասում մարտկոցը:
Հետևեք կանոններին, բայց հիշեք, որքան էլ հոգատար լինեք, մարտկոցները օգտատերերին ծառայում են 2-3 տարի:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)