Գնել Նալբանդյան. Մեր երկիմաստ կյանքի երկակի ընտրությունը
Շենքերը, որոնցում անցնում է մեր կյանքը, սովետական են: Բնակարանները նույնպես: Զգեստը, որ կրում ենք, առավելապես կապիտալիստական է: Մեքենաները` նունպես: Մթնոլորտը, որ տիրում է մեր կապիտալիստական մեքենաներում, սովետական է, մեքենա նստած մարդկանց հարաբերությունները` նույնպես:: Փողոցները կարգի են բերված կապիտալիստորեն, ետնաբակերն անբարեկարգ են սովետականորեն: Ֆիլմերը, որ դիտում ենք ամեն երեկո, հիմնականում կապիտալիստական են: Անուրջները, որ պարուրում են մեզ գիշերները, հիմնականում սովետական են:
Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև`
- Ամեն առավոտ աշխատանքի շտապողների և մինչև ուշ գիշեր աշխատավայրում մնացողների մասին
- Մարդը սոցիալական էակից սկսել է վերածվել սոցցանցային կենդանու
- Մարդ լինելու շանսը վերուստ է տրված
Մեր ընկերները, որպես կանոն, սովետական են, թշնամիները
նույնպես: Ժպիտը, որով մեզ դիմավորում է շվեյցարը, կապիտալիստական է, կասկածախառն արհամարհանքը, որով մեզ ընդունում է ավագ քննիչը, սովետական է: Մեր բանկերը կապիտալիստական են, մեր բանկերի բանկիրները սովետական:Սովետական են մեր կառավարությունն ու նախարարները, խորհրդարանն ու պատգամավորները, դատարանն ու դատավորները, կուսակցություններն ու երիտկուսակցականները: Կապիտալիստական են մեր բիզնես ծրագրերը, բիզնես լանչերը, բիզնես կլասները: Կաշառակերությունը մեզանում սովետական է, կոռուպցիան` կապիտալիստական:
Մեր երկընտրանքը կապիտալիստական է, երկիմաստությունը`
սովետական, դարաշրջանը` երկիշխանական:newmag #35
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)