ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սեքսուալ կյանքն ավելի կրակոտ դարձնելու մասնագիտակա

Սեքսուալ կյանքն ավելի կրակոտ դարձնելու մասնագիտական խորհուրդներ

Գաղտնիք չէ, որ զույգերի սեռական կյանքում թեժ, կրակոտ ու անմոռանալի պահերն ավելի շատ լինում են, երբ դեռ ամեն ինչ նոր է սկսվել: Հաճախ է պատահում, որ ժամանակի հետ կրքի կրակը սկսում է  մարել:
Եվ այսպես է, ո՞րն է ժամանակի հետ չմարող սիրո ու կրքի գաղտնիքը: Սեքսապաթոլոգներն ու այս թեման երկար ժամանակ ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ հնարավոր է շարժել առաջացած սառույցն ու նորից կրակ տալ հարաբերություններին.

Նշանակեք հանդիպում


Երկար ժամանակ միասին ապրող զույգերը պարտավոր են ժամանակ առ ժամանակ հատուկ պլանավորել հանդիպում սեքսի համար: Մի դարձրեք սեքսը երկրոդային, այն միշտ հիմնական ու կարևոր տեղ պիտի ունենա ձեր կյանքում: Տարիներ անց էլ, առաջարկեք զուգընկերոջը անել այն, ինչից միշտ հաճույք եք ստացել: Օրինակ` մինչև սեքսով զբաղվելը միասին կինո գնացեք, կամ մի գեղեցիկ վայր` ընթրելու, զբոսնեք քաղաքում, գինի խմեք` մոմի լույսի ներքո, արեք այն ամենը, ինչ ձեզ դուր է գալիս: Բայց դա արեք ընդգծված ժամանակահատվածում, մինչև սեքսին հասնելը:
Հիմա կմտածեք` արդյո՞ք ամեն ինչ գրաֆիկով, պլանավորված կատարելը ռոմանտի՞կ է: Ավելի ռոմատիկ չէ ինքնաբուխ պահվածքը, չպլանավորած, հանկարծակի սեքսը: Սեքսապոթոլոգներն հարցնում են` ինչու է սեքսուալ հանդիպում նշանակելը դառնում խնդիր: Մարդիկ միշտ պլանավորում են այլ գործողություններ, ինչը իրենց հաճույք է պատճառում, օրինակ` գնալ դահուկներ քշելու կամ ռեստորան Ճաշելու և զրուցելու: Ինչու չի կարելի պլանավորել նաև դա:
Հատկապես երեխաներ ունեցող զույգերին ճիշտ է պլանավորել սեքսով զբաղվելու գրաֆիկը, հատուկ հանդիպում նշանակել դրա համար, որովհետև իրենց օրվա գրաֆիկն, այսպես թե այնպես, շատ խիտ է: Իհարկե, լինում են նաև չպլանավորած, ինքնաբուխ հանդիպումներ, երբ և՛ պահն է հարմար, և՛ դու ես տրամադրված, և՛ զուգընկերդ, բայց դրանք երջանիկ պատահականություններ են միայն:

Տնից դուրս


Զույգերին ուղղված լավագույն խորհուրդներից մեկը` միասին գիշերն անցկացնել տնից դուրս: Երկար ժամանակ միասին ապրող զույգերի համար սեքսը դառնում է շատ սովորական մի բան: Տնային բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, կարծես, տեղ չեն թողնում ֆանտաստիկ սեքսուալ կյանքի համար: Դժվար է լիարժեք վայելել պահը, երբ դուք սեքսով եք զբաղվում ձեր ննջասենյակում: Ուղեղը չի դադարում այլ բաների մասին մտածել` իսկ գուցե զարթուցիչը մոռացել եմ լարել, արդյոք փակել եմ ջրի ծորակը, կամ` տեսնես ինչ կարժենա փչացած հարիչի վերանորոգումը:
Սեքսը ներկայի ապրում է: Ամենատպավորիչ սեքսուալ զգացողությունները մարդն ապրում է, երբ չի մտածում անցյալի կամ ապագայի մասին, այլ միայն ներկայի: Իսկ դա դժվար է անել ամեն ինչ հիշացնող նույն սենյակում: Անմոռանալի սեքս ունենալու համար մասնագետները խորհուրդ են տալիս սեքսով չզբաղվել առօրյա հոգսեր հիշեցնող ձեր ննջասենյակում, այլ ժամանակ առ ժամանակ հանգրվանել այլ վայրերում: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այն լինի օվկիանոսի ափի մի հեքիաթային վայր: Տնից հեռու ցանկած տեղ կարող է բերել այդ զգացողությունը:

Կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում իրականում


Ցանկացած մարդ ունի ինքնատիպ սեքսուալ երևակայություն: Բայց որոշ մարդիկ ամաչում են զարկ տան իրենց երևակայությանը և թաքցնում են այն հոգու հեռավոր խորքերում:
Շատերն անգամ չգիտեն, թե իրականում իրենց ինչ է պետք անկողնում: Սեքսապոթոլոգներն ասում են, որ չափահաս մարդկանց մեծ մասը պիտի աշխատի ինքն իր վրա` հասկանալու համար, թե ինչն է իրենց «խելքահան անում»: Իրականում, ինքդ քո ու դիմացինին ցանկություններն իմանալ ու համարձակ կատարելը սեքսում հաջողության հասնելու բանալին է:
Իսկ դրա համար պետք է միասին «աշխատել»: Այդ հարցում ձեզ կօգնեն մասնագիտական գրքերը, ամսագրերը, ֆիլմերն ու տեսանյութերը: Եվ եթե ձեր գլխում ծնվում են նոր մտքեր ու ֆանտազիաններ, քննարկենք դրանք զուգընկերոջ հետ, միախառնեք դրան զուգընկերոջ երևակայությունն ու իրականացրեք այն:
 

Տարածել