ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գարնանային ալերգիա. Պատճառներն ու պայքարի մեթոդներ

Գարնանային ալերգիա. Պատճառներն ու պայքարի մեթոդները

Շատերի համար գարունը սիրո, նոր կյանքի ու ջերմության սկիզբ է: Ալերգիկների համար, սակայն, գարունը սկսվում է անընդհատ փռշտալով, հազալով, հարբուխով ու արցունքահոսությամբ:
Ալերգիկների մեծ մասը կարծում է, որ ալերգիաններն ակտիվանում են հենց ծաղիկների փոշոտման կամ առհասարակ փոշու պատճառով: Մինչդեռ դրանք պարզապես գրգռիչների դեր են կատարում:

Պարզվում է` ալերգիան առաջին հերթին գլուխ է բարձրացնում շատ հիպերակտիվ իմուն համակարգ ունեցող մարդկանց մոտ:

Օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք գրոհում են ալերգենների ուղղությամբ ու հիվանդության պատճառ դառնում:

Սահմանափակեք ալերգենների տեղաշարժը


Այն օրերին, երբ օդը փոշոտված է լինում, փակեք տան պատուհանները, որպեսզի  դրանք չներխուժեն տուն: Կամ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ դրանք ավելի ակտիվ ներթափանցում են ներս: Կրճատեք զբոսանքներն ու խուսափեք այն վայրերից, որտեղ բուսածածկույթը խիտ է:Եթե այլընտանք չկա, ապա տուն վերադառնալուն պես լոգանք ընդունեք, մաքրեք կոշիկներն ու ախտահանեք հագուստը:


Առողջարար է կարդալ նաև` 



Աղի ցնցուղ


Ալերգիկ ֆոնը կրճատելու համար քիթը ցողեք աղի լուծույթով: Աղային հիմքով սփրեյները դեղատներում վաճառվում են առանց դեղատոմսի,  դրանք կարելի  է օգտագործել  նույնիսկ առանց բժշկի խոհրդատվության, քանի որ  հակացուցումներ չունեն:

Ամուր իմունային համակարգ


Քանի որ ալերգիան համարվում է իմուն համակարգի հիվանդություն, անհրաժեշտ է ճիշտ սննդակարգով ամրացնել այն: Օմեգա 3 ճարպաթթուն հակաբորբոքային հատկություն ունի: Վիտամին D-ն օգնում է ոչ միայն ազատվել ալերգեններից, այլև ասթմայից:

Խուսափեք գերակտիվությունից


Զգուշացեք ծաղիկների և բույսերի ու սննդակարգի մրգերի ու բանջարեղենների փոշու միախառնումից: Օրինակ, եթե դուք ալերգիա ունեք կեչիից, ապա քիչ օգտագործեք բանան, տանձ, կիվի, ծիրան և այլն:

Տարածել