ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սթիվեն Քովի. Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթ

Սթիվեն Քովի. Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները

Սթիվեն Քովին աﬔրիկացի տնտեսագետ, խորհրդատու և հեղինակ է՝ մասագիտացած առաջնորդության և կառավարման հարցերում: Նրա անցած կյանքի ճանապարհն իսկապես տպավորում է: Քովին ուներ Հարվարդի համալսարանի MBA կոչում, Brigham Young համալսարանի դոկտորական կոչում, կառավարման տնտեսագիտության մագիստրոսի կոչում, 1999 թվականին ճանաչվել է Լավագույն հռետոր, 1994-ին՝ Տարվա ձեռնարկատեր, ընդգրկված է Աﬔնաազդեցիկ 25 մարդկանց ցուցակում՝ ըստ Times ամսագրի:
Սթիվեն Քովին եղել է Բիլլ Քլինթոնի խորհրդատուն նրա կառավարման ընթացքում: Եվ վերջապես, Սթիվեն Քովին ուներ 9 երեխա և 52 թոռնիկ, ինչը, համաձայնեք, հսկայական ձեռքբերում է:Քովին պարզապես հերթական բիզնես գրքի հեղինակ չէ: Այն աﬔնը, ինչ նա փորձում է սովորեցնել ընթերցողին, նա ցույց է տալիս իր օրինակով՝ որպես հեղինակ, որպես հայր, որպես ձեռնարկատեր:
ՍՈՎՈՐՈՒՅԹ 1. ԵՂԵՔ ՊՐՈԱԿՏԻՎ
Եղեք պրոակտիվ, վերցրեք ձեզ վրա պատասխանատվություն այն աﬔնի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ հոսանքի ուղղությամբ լողալու փոխարեն: Ձեր քայլերը, ձեր որոշուﬓերը, աﬔնատարբեր հանգամանքների վերաբերյալ ձեր արձագանքը աﬔն ինչ կախված է ﬕայն ձեզնից: Կյանքի խաղում պետք է առաջնորդ լինել, հաստատել սեփական խաղի կանոնները և ուղղորդել կյանքն այն ուղղով, որտեղ իսկապես ուզում եք լինել: Դուք պետք է ազդեք այն աﬔնի վրա, ինչի վրա դուք կարող եք ազդել, կլինի դա ձեր շրջապատը, աշխատանքը, առողջական վիճակը, տրամադրությունը և աշխատանք/հանգիստ հավասարակշռությունը: Այն աﬔնի հետ, ինչի վրա չեք կարող ազդել, պետք է պարզապես համակերպվել և սովորել ապրել դրա հետ:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ


Յուրաքանչյուր գործ սկսելով՝ պատկերացրեք ձեր վերջնական նպատակը: Քովին այս սովորույթը կոչaմ է անձնական առաջնորդություն: Քիչ է որոշել լինել հարուստ կամ որոշել նիհարել: Այդ աﬔնն ինքն իրեն տեղի չի ունենա, այլ ﬕայն որոշակի գործողությունների ու ջանքերի արդյունքում, որոնք պետք է անել աﬔն օր՝ հստակ հասկանալով, թե ուր ենք ուզում հասնել: Ի դեպ, ﬔր նպատակները դառնում են նրանք, որոնք իսկապես համապատասխանում են ﬔր ներքին արժեքներին: Քովին սովորեցնում է դնել պարզ ու հստակ նպատակներ և պնդում է, որ որքան հստակ լինեն այդ նպատակները, այնքան շատ բանի կհասնենք ﬔնք:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 3. ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵՔ


Արեք սկզբից այն, ինչ պետք է անել առաջին հերթին: Մի փորձեք ﬕանգաﬕց երկու նապաստակ որսալ: Կենտրոնացեք ﬕ նպատակի վրա՝ այն ﬔկի, որն աﬔնից կարևոր նշանակությունն ունի ձեզ համար: Սա անձնական կառավարուﬓ է: Քովին նշում է, որ երրորդ սովորույթը երկրորդ սովորույթի իրականացուﬓ է: Այս առաջին երեք սովորույթները Քովին համարում է բնավորության զարգացման հիմքը:
Սեփական կյանքի ղեկը ձեռքը վերցնելը, անձնական առաջնորդությունն ու կառավարումը կապված են մարդու ներաշխարհի հետ և սովորեցնում են նրան ինքնատիրապետում և ինքնակառավարում: Այսօր ես այսպիսին եմ ինչպիսին կամ` իմ երեկվա արած ընտրության շնորհիվ: Հաջողակ մարդիկ սովորություն ունեն անել այն, ինչը անհաջողակներն անել չեն սիրում: Բոլորովին պարտադիր չէ, որ հաջողակ մարդկանց դուր գա այդ բանն անելը, սակայն նրանք իրենց զգացմունքները ենթարկում են իրենց խնդիրներին: Արդյունավետ մարդը մտածում է ոչ թե խնդիրներով, այլ հնարավորություններով:Կարողանալ և չանելը` նույնն է, ինչ չկարողանալը:
Այս երեք «անձնական հաղթանակները» գրանցելով ﬕայն՝ մարդը կարող է դառնալ բավականաչափ անկախ և գրանցել արդեն «հասարակական հաղթանակներ»՝ կապված թիմային աշխատանքի, համագործակցության, ﬕմյանց մասին հոգ տանելու և շփուﬓերի հետ: Այս երեքը արտաքին արդյունավետության կանոններն են:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 4. ՁԳՏԵՔ ՓՈԽՇԱՀԱՎԵՏՈՒԹՅԱՆ. ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է (WIN-WIN)


Այս սովորույթը Քովին կոչում է ﬕջանձնային առաջնորդություն: Այս սկզբունքի էությունն այն է, որ պետք է մտածել ոչ ﬕայն ինքդ քո մասին, այլև գործընկերներիդ: Ավելի լավ է ունենալ ﬔծ թխվածքի փոքր կտոր, քան թե փոքր թխվածքի ﬔծ կտոր: Իրական հաջողությունը կախված է ներգրավված մարդկանց համատեղ ջանքերից: Աﬔն ինչ բոլորին կբավականացնի, և երբ լինի համագործակցություն, կլինի նաև հաջողությունը: Սակայն պետք է գնալ ոչ թե փոխզիջման, այլ ընդհակառակը, փնտրել այլընտրանքային լուծում, որը կբավարարի երկու կողﬔրին:
ՍՈՎՈՐՈՒՅԹ 5. ՆԱԽ ՓՈՐՁԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՀԵՏՈ՝ ԼԻՆԵԼ ՀԱՍԿԱՑՎԱԾ
Սա մարդկային շփման աﬔնաﬔծ ճշմարտություններից ﬔկն է: Սկզբից սովորեք հասկանալ մարդկանց, և հետո ﬕայն հասկացված լինել նրանց կողﬕց: Իր այս ﬕտքը Քովին բացատրում է հետևյալ կերպ: Նախ ախտորոշեք հիվանդությունը, հետո բուժում նշանակեք: Չէ՞ որ դա այնքան պարզ է ու արդյունավետ: Այն պարզապես անհրաժեշտ է դրական փոխադարձ հարաբերaթյaնների զարգացման համար կյանքի բոլոր ոլորտներaմ:

ՍՈՎՈՐՈՒՅԹ 6. ՀԱՍԵՔ ՍԻՆԵՐԳԻԱՅԻ՝ ԿՐԵԱՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ


Սիներգիայի էֆեկտն այն է, երբ 1+1-ը ﬔծ է 2-ից: Քովին վստահ է, որ ընդհանուրն ավելի ﬔծ ուժ է, քան դրա մասերի ուժը՝ իրար գումարած: Միշտ պետք է փորձել տեսնել այն դրականը, որը կարող է ներդնել թիﬕ յուրաքանչյուր անդամ գործի զարգացման ﬔջ, տեսնել թիմակիցների պոտենցիալը և արդեն ունեցած ներդրումը: Միայն սիներգիայի սկզբունքով առաջնորդվելով՝ ընկերության աշխատակիցները կարող են իսկապես առաջ ընթանալ:

ՍՈՎՈՐ`ՅԹ 7. ՍՐԻ՛Ր ՍՂՈՑԸ


Կցանես ﬕտք, կհնձես արարք, կցանես արարք, կհնձես սովորույթ, կցանես սովորույթ, կհնձես բնավորություն, կցանես բնավորություն, կհնձես ճակատագիրդ:
Ինչ վերաբերում է 7-րդ սովորույթին, ապա դա իրար է կապում ﬓացած բոլոր սովորույթները: Դա անընդհատ ու համաչափ զարգացուﬓ է, ինքնակատարելագործումը: Արդյունավետությունը ցանկալի արդյունքի և ներդրված ջանքերի ընդհանուր պատկերն է: Սղոցը սրել նշանակում է պահպանել և զարգացնել այն աﬔնը, ինչ դու ունես։ Դա նշանակում է քո կյանքի չորս բնագավառներում ունենալ ինքնավերականգնման հավասարակշռված ծրագիր` ֆիզիկական, սոցիալ/էմոցիոնալ, մտավոր և հոգեկան։ Այս բոլոր ոլորտները մշտապես թարմացվելու, համալրվելու և աճելու կարիք ունեն:
Աղբյուրն` այստեղ

Տարածել