Արդյոք կարո՞ղ ենք ապրել առանց այսօրվա քաղաքակրթության բարիքների

Արդյոք կարո՞ղ ենք ապրել առանց այսօրվա քաղաքակրթության բարիքների

 Ի՞նչ մենք կանենք այն պարագայում, եթե մեր անձնական ճակատագիրը (կամ ինչու՞ ոչ, ողջ մարդկության ճակատագիրը ) հանկարծ փոխվի, և մենք ստիպված լինենք ինքներս հոգալ սեփական կարիքները։

Մենք ապրում ենք զարմանալիորեն հարմարավետ և հագեցած ժամանակահատվածում։ Ծորակից հոսում է սառը և տաք ջուր, հարևան խանութը «պայթում» է սնունդից, իսկ ընկեր համակարգիչը անհապաղ տալիս է սպառիչ պատասխան յուրաքանչյուր հարցին։ Չի կարելի է ասել, որ սա վատ է, ամենևին։

Վերջին տարիներին շատ հայտնի ժանր է «survival horror»․ կենդանի մնալ ապոկալիպսիսից հետո։ Սակայն այս համակարգչային խաղերը չեն կարող ձեզ տալ այն բոլոր հմտությունները, որոնք դուք կկարողանաք օգտագործել իրական կյանքում։ Որպեսզի ստուգենք ձեր պատրաստակամությունը կյանքի բոլոր հանգամանքներում՝ մենք կնշենք տասը անհրաժեշտ հմտություններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մարդ։ Հետաքրքիր է, թե նշվածներից քանիսի՞ն եք տիրապետում։

1 Կրակ վառել

Մեզնից շատերը նույնիսկ չեն կարողանում խարույկ վառել նույնիսկ չոր փայտերի և լուցկու առկայության դեպքում։ Ի՞նչ այստեղ արդեն ասել ավելի բարդ պայմանների դեպքում։

2 Տիրապետել գոյատևելու հիմնական հմտություններին

Իմանալ այն վայրերը, որտեղ կարելի է ջուր գտնել , ի՞նչ կարող եք կամ չեք կարող ուտել վայրի բնությունում, ինչպե՞ս ապաստարան կառուցել, ձուկ բռնել, խելամիտ կերպով գետն անցնել, պահպանել մարմնի ջերմաստիճանը։

3 Ինչպե՞ս բանջարեղեն աճեցնել

Եթե բոլոր խանութները անհետանան, ապա միայն բանջարանոցը կօգնի ձեզ գոյատևել։ Եթե իհարկե կարողանում եք բանջարեղեն աճեցնել։

4 Լողալ կարողանալ

Կան իրավիճակների , որտեղ ձեզ պետք կգա լողալու հմտությունը, որպեսզի կենդանի մնաք ինքներդ կամ օգնեք ուրիշին։

5 Ինչպե՞ս փոխել անվադողը

Սա վերաբերում է ինչպես ավտոմեքենայի, այնպես էլ հեծանիվի անվադողին։

6 Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն

Մենք հեռուստատեսությամբ կամ համացանցում տեսնում ենք բազմաթիվ մահացու դեպքեր։ Սակայն եթե հանկարծ հայտնվեք այդ իրավիճակներում, որտեղ ուրիշի կյանքը և առողջությունը միայն մեզնից է կախված, ապա պարզապես կշշմենք և ոչինչ չենք կարողանա անել։ Սա իհարկե ոչ բոլորին է վերաբերվում, բայց մեծամասնությանը։

7 Ինչպե՞ս ճիշտ հագնվել

Գոյություն ունեն բազմաթիվ մոդայիկ ամսագրեր, որտեղ պատմվում է փողկապների գույների մասին, սակայն ձեզ կարող է անհրաժեշտ լինել ընդհանրապես այլ տեղեկություն։ Իմացե՛ք, թե ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ցրտից կամ շոգից, ի՞նչը ձեզ կպաշտպանի միջատների խայթոցից և վնասվածքերից։ Կարծում եմ, որ փողկապի մոդայիկ գույնը ձեզ այս հարցում չի օգնի։

8 Ինչպե՞ս համագործակցել մարդկանց հետ

Դժվար պահերին ձեզ անհրաժեշտ կլինի երկկողմանի փոխօգնությունը։ Ժամանակն է վերականգնել այդ հմտությունները, որոնք «դարերի» ընթացքում կորել են սոցիալական ցանցերում։

9 Ինչպե՞ս բարձրացնել սեփական քաշը

Սա գիրանալու հետ որևէ կապ չունի։ Եթե դուք դժվարությամբ եք սառնարանից շարժվում դեպի համակարգիչ և հակառակը, ապա դժվար թե կարողանաք օգնել ձեզ և ձեր մտերիմներին ծանր իրավիճակներում։ Ավելի շուտ նրանց համար հոգս կլինեք։

10 Կարողանալ առևտուր անել սակարկել գինը

Ճգնաժամի ժամանակ իրերի գինը ակնթարթորեն կփոխվի, և գումարը, հնարավոր է, կորցնի նախկին կարգավիճակը։ Ձեր բարեկեցությունը կախված կլինի ձեր առևտուր անելու և փոխհամաձայնության գալու հմտությունից։

Շարունակելի

Գրել կարծիք