ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Շեղշե լա ֆամ. տաքսիստի սպանության անսպասելի վարկած

Շեղշե լա ֆամ. տաքսիստի սպանության անսպասելի վարկած

Նախկին գործընկերներ Վահրամ Վերանյանի ու Արսեն Խանամիրյանի ճանապարհները հատվում են հունիսի 1-ին, ցերեկը 2-ին, Նար-Դոս և Վարդանանց խաչմերուկում: Վահրամ Վերանյանն իր «Նիվայով», Արսեն Խանամիրյանն` իր տաքսի ծառայության մեքենայով, հայտնվում են խցանման մեջ` կողք-կողքի: Վահրամը նկատում է Արսենին, մեքենայի դուռը հենց ճանապարհի մեջտեղում բացում է և մահակով հարձակվում նրա վրա, ապա դանակահարում: Տաքսու վարորդը հիվանդանոցում ուշքի չգալով մահանում է: Վահրամ Վերանյանը ներկայանում է ոստիկանություն` իր հետ բերելով նաև հանցագործության գործիքը` դանակը:
Նախաքննությունը ներկայացնում է դեպքի որոշ մանրամասներ: «Կնոջ պատճառով» վարկածն ամենից հավաստին է, որն «Իրավունք» թերթի հետ զրույցում հաստատում է նաև վիճաբանության կողմերին մոտ կանգնած անանուն աղբյուրը:

Մի հանցավոր սիրավեպի խրոնիկոն


Վահրամը 2014-ին վերադառնում է բանակից և տաքսու վարորդի աշխատանք է գտնում: Արսեն Խանամիրյանի «Ֆուտբոլ» տաքսի ծառայության դիսպետչերը այդ ժամանակ Արսենի կինն էր՝ Արաքսյան:
Որոշ ժամանակ անց նոր աշխատակցի և տնօրենի կնոջ միջև սիրավեպ է սկսվում,  հարաբերությունները խորանում են մինչև ինտիմ կապեր: Աշխատանքի ընդունվելուց 6 ամիս անց Վերանյանը դուրս է գալիս աշխատանքից: Բայց նախկին գործատուի կնոջ հետ կապը չի խզում:
Մի օր Վահրամ Վերանյանը ընկերոջ հետ պատրաստվում է Մեղրի գնալ, Արաքսյան առաջարկում է ուղեկցել նրան, ընկերուհուն էլ է հրավիրում: Վերադառնալուց հետո նրանց «ճանապարհորդության» մասին տեղեկանում է Արսենը: Կնոջը պարտադրում է Վահրամի դեմ հաղորդում ներկայացնել ոստիկանություն, թե իբր նա առևանգել ու բռնաբարել է իրեն։ Վահրամ Վերանյանի դեմ գործ է հարուցվում:
Քննությունը  պարզում է, որ Արաքսյան սուտ մատնության է տվել։ Գործը կարճվում Է։

Մեկ տարի անց Արաքսյան կրկին զրպատրում է Վահրամին: Այս անգամ Ավան և Նոր Նորք քննչական բաժին հայտարարություն է տալիս, թե Վահրամը սուր, ծակող, կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառել իրեն։ Դարձյալ քրեական գործ ու փորձաքննություն, որը բացահայտում է կնոջ սուտ մատնությունը: Արաքսյան խոստովանում է, որ հենց ինքն է իրեն հարվածել և ամուսնու դրդմամբ Վահրամի դեմ մեղարդանք ներկայացրել: Դատարանն Արաքսյային դատապարտում է սուտ մատնության հոդվածով, սակայն պայմանական ազատ է արձակում։
Արսենը շարունակում է պարբերաբար սպառնալ Վահրամին ու նրա հարազատներին: Հարցը վերջնականապես լուծելու մտադրությամբ` Վահրամը զանգում է Արսենին, որը հանդիպումը նշանակում է իր տաքսի ծառայությունում, որտեղ Վահրամին դիմավորում են երկաթե ձողով: Արսենը դաժան ծեծի է ենթարկում նախկին աշխատակցին։ Վերանյանին տեղափոխում են «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոց։
Վահրամի կյանքն այդ անգամ հաջողվում է փրկել:Արսենի դեմ բողոք չի ներկայացնում:

Արսեն Խանամիրյանը շարունակում է հետապնդել Վահրամին: Նրա հարազատների ու ընկերների շրջապատում լուրեր է տարածում, թե միզել է Վահրամի վրա, «փչացրել» որպես տղամարդու:
Այս լարված հարաբերություններով են հունիսի 1-ին ճակատագրական խցանման մեջ հայտնվում տաքսիստ Արսենն ու Վահրամը: Վերանյանը ցուցմունքում նշել է, որ ցանկացել էր ոչ թե սպանել, այլ միայն պատժել:

Տարածել