«Տան մյուս կողմը». Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված համաշխարհային պրեմիերա
Լոս Անջելեսի MGN Five Star Cinema-ում կայացել է հայ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստավավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմը մարդկային մի պատմություն է հայ ռեժիսորի և թուրք կնոջ ճանապարհորդությունների մասին: Մարդիկ, ում կյանքի և ճակատագրի վրա խորը հետք է թողել Ցեղասպանությունը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդած ամիսներին, Թուրքիայում, որտեղ տաբու է դրված նույնիսկ ցեղասպանություն բառն արտասանելու վրա և շատ վտանգավոր է: Մյուս մասը նկարահանվել է Երևանում` 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են Ծիխեռնակաբերդ:
Գլխավոր հերոսուհիներից մեկն իր ամբողջ գիտակից կյանքն ապրել է, որպես ժամանակակից թրքուհի: Բայց դա տևել է մինչև այն պահը, երբ իմացել է, որ իր նախատատը հայուհի է: Եվ այդտեղ է սկսվում հերոսուհու ներաշխարհի մշտական դիլեման` մեկը որպես ցեղասպանությունը վերապրած հայի, մյուսը` ցեղասպանություն ժխտող թուրքի: Չնայած սրան, իր մեջ համարձակություն է գտնում բարձրանալ Ծիծեռնակաբերդ:
Հերոսուհուն ստվերի պես հետևում է մի հայ կինոռեժիսոր, որը ցեղասպանությունը վերապրածների մի շառավիղն է:
Ֆիլմի ցուցադրությունը MGN Five Star Cinema-ում շարունակվելու է մինչև ապրիլի 28-ը: Նարե Մկրտչյանի <<Տան մյուս կողմը>> ներակայացված է նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում, և Երևանյան պրեմիերան, ամենայն հավանականությամբ, կլինի ամռանը:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
