«Խոստում». Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը վերապրում են Հայոց ցեղասպանությունը

«Խոստում». Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը վերապրում են Հայոց ցեղասպանությունը

«Խոստումի» համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Կանադայում` Տորոնտոյի միջազգային փառատոնի շրջանակներում: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերին:

Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմը առաջի անգամ մեծ էկրան կբարձրանա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Կանադական կինոտոնը սկսվում է սեպտեմբերի 11-ին: «Խոստումի» ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է:

mv5bzmiynju4otetm2e4zs00ywnlltlhnditzme5yjfjzmvhm2i4xkeyxkfqcgdeqxvymzm0nti3mzy-_v1_sx1500_cr001500999_al_

Նա կլինի սովորական մի ամերիկացի ֆոտոլրագրող, որը կսիրահարվի շատ յուրահատուկ մի հայուհու: Հոլիվուդի մեգաստղը «Խոստումի» դերասանական կազմում ամենավառ անուններից է: Քրիստիան Բեյլի հերոսը սիրահարվում է արտիստուհի Աննային, ում մարմնավորում է Շառլոտ լը Բոնը:

Սիրային եռանկյունու մյուս հերոսը Օսկար Այզեքն է: Հոլիվուդյան ոչ պակաս հայտնի դերասանն էլ խաղալու է հայ դեղագործ Միքայելի դերը: Փարիզից վերադառնում է Կոստանդնապոլիս: Նա նույնպես Աննային է սիրում:

mv5bzdhlyzcwmwytmtqzyi00zdhmlwe4yjytn2e4nwu3yjjkmtm2xkeyxkfqcgdeqxvynti2ndk3oti-_v1_

«Խոստումի» դերասանական քասթում են նաև Ժան Ռենոն, Ջեյմս Կրոմվելը և Անժելա Սարաֆյանը: Ֆիլմի երաժշտական մոտիվը ստեղծել է  Սերժ Թանկյանը, սցենարիստը Ռոբին Սուայքորդն է, որը հայտնի է «Գեյշայի օրագիրը» ֆիլմով:

Նկարահանումները տեղի են ունեցել Իսպանիայում և Պորտուգալիայում: «Խոստումը» համաշխարհային կինովարձույթում կհայտնիվ դեկտեմբերին: Սպասվում է, որ այն կառաջադրվի Օսկարի:

Գրել կարծիք