#40. Տիգրան Համասյան. Քննադատե′ք ինձ
¶ Ինձ ոգեշնչել են Թումանյանը, Կոմիտասը, Թելնիուս Մոնքը, արևն ու ընտանիքս:
¶ Prefuse 73, Thus Owls, LV, Apparat, Madlib, J. Dilla, Արամ Խաչատրյան, ահա այն, ինչ հիմա լսում եմ:
¶ Իմ սիրելի երաժիշտներն են Կոմիտասը, Meshuggah-ը, Prefuse 73-ը, Ari Hoeing-ը, Efterklang-ը, J. Dilla-ն, Ավետ Տերտերյանը, Art Tatum-ը, John Coltrane-ը, Sigur Ros-ը, Ligeti-ն, Jan Barbarek-ը, Meredith Monk-ը, Samiyam-ը, Sufjan Stevens-ը: Սիրում եմ հայկական, շվեդական և նորվեգական ֆոլք երաժշտություն:
¶ Որախություն եմ ապրում` շփվելով այն երաժիշտների հետ, որոնց լսում էի մանկուց:
¶ Մեր օրերում ջազ կարող է լինել ամեն ինչ, ամեն ոճ կարող է լինել ջազ, և ամեն ռիթմ կարող է համարվել ջազային:
¶ Նվագելիս աչքերս փակվում են:
¶ «Սպիտակ» երաժիշտ լինելու առումով հատուկ զգացումներ չունեմ: Գույները մեծ դեր չեն խաղում, գույներ չկան ջազում: Ջազն ինքն իրենում էլ գոյություն չունի:
¶ Հայկական ջազ կոչվածը մեր օրերում մի քիչ անհեթեթ է թվում, ինձ համար չկա այդպիսի բան: «Հայկական ջազ» արտահայտությունը ինձ ոչինչ չի հուշում:
¶ Կա հայկական ժողովրդական երաժշտություն, և դրան դիպչելու համար պետք է մեծ պատասխանատվություն ունենալ` այնպիսին, ինչպիսին երաժիշտն ունի իր սեփական ստեղծագործությունների հանդեպ: Մշակումներ անելիս էլ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ջազը հիմա:
¶ Բոլոր մրցանակաները, որոնց ես արժանացել եմ, ինձ տվել են կյանքի փորձ և ուրիշ ոչինչ:
¶ Երբեք չեմ հիասթափվել, չեմ մտածել երաժշտությունը թողնելու մասին:
¶ Հորեղբորս կարծիքն ամենահեղինակավորն է ինձ համար: Նա մի անգամ ինձ աաց. «Դու մի օր կնվագես Հերբիի հետ»: Այդ ժամանակ ես երեք տարեկան էի:
¶ Աշխարհը միշտ պահանջելու է ավելին ու ավելին:
¶ Ես իմ երաժշտությունը տալիս եմ որպես նվեր, մարդիկ այն ընդունում են և պահանջում ավելին:
¶ Արվեստագետի համար ամենակարևոր բանը զարգացումն է, աշխատանքն ու նորարարություը:
¶ Իմ իմպրովիզները շատ նման են մեդիտացիայի:
¶ Իր գործը հարգող մարդը պետք է բոլորին տանի իր հետևից և չպետք է իջնի բազմության մակարդակին: Դու չպետք է անես այն, ինչ թելադրում է հանդիսատեսը:
¶ Նոր բաները, հատկապես հանճարեղ նորարարությունները երբեք չեն ստեղծվել երկար-բարակ մտածելու շնորհիվ:
¶ Հայ հանդիսատեսը միշտ ասում է. «Մենք հպարտ ենք, որ դու հայ ես»: Դա ինձ համար մի քիչ անհասականալի է, որովհետև դա չի նշանակում, որ ես ես մի նոր բան եմ ստեղծել այս մեծ աշխարհում: Հայ հանդիսատեսն ինձ գիտի որպես Տիգրան Համասյանի: Բայց նրանք մատնանշում են «Gypsology»-ն և «Leaving Paris»-ը, որոնք ինձ համար շատ անհեթեթ դարձած ստեղծագործություններ են: Դրանց մեջ նույնիսկ չկա հայկական որևէ բան: Այդ երկու գործերից բացի իմ մնացած ստեղծագործությունները քիչ են հետաքրքրում:Ու ես երբեք չեմ հասկանա այն հայրենասեր հանդիսատեսին, որն ինձ այսօր էլ ասում է
՚ ինչ լավն է (6 տարի առաջվա) «Leaving Paris»-ը: Որևէ հայ երկրպագու ինձ դեռ չի ասել, թե ինչ լավն է «A Crane from Van» ստեղծագործությունը, և նույնիսկ չեն ասել, թե ինչ վատն է:
¶ Ամենատխուրն այն է, որ ես հայ երիտասարդ երաժիշտներից էլ չեմ լսում որևէ քննադատություն, մասնագիտական հարցեր: Մնացած բոլոր ազգերի երիտասարդներն ինձ պարզապես քրքրում են հարցերով: Բայց գիտեմ, որ դա շուտով կփոխվի:
¶ «What the Wave Brought»-ը նվագելիս քնեցի հենց դահլիճում համերգի ժամանակ: Իմպրովիզը շարունակվում էր մոտ քսան րոպե, աչքերս փակ էին, մի պահ զգացի, որ ուղեղս ու մարմինս անջատվել են, կիսաերազային վիճակում էի գտնվում: Ինձ «տարել էր» ուրիշ տեղ, և ես համոզված էի, որ դահլիճում չեմ, չեմ նվագում: Երբ աչքերս բացվեցին ինձ զգացի հենց նոր քնից ելած մարդու պես, որը ինչ-որ շատ արագ բան է նվագում:
¶ Նորություն. սա եղել է իմ արվեստին տրված ամենաթանկ գնահատականը: