#40. Տիգրան Համասյան. Քննադատե′ք ինձ

#40. Տիգրան Համասյան. Քննադատե′ք ինձ

Նա բողոքում է Հայաստանում տիրող պրովինցիալիզմի, երաժշտական քննադատության բացակայության, երկրպագուների նեղմտության դեմ: Տիգրան Համասյանի պատասխանները newmag-ի հարցերին ներկայացնում ենք առանց լրագրողական խոսքի միջամտության:

¶ Ինձ ոգեշնչել են Թումանյանը, Կոմիտասը, Թելնիուս Մոնքը, արևն ու ընտանիքս:

¶ Prefuse 73, Thus Owls, LV, Apparat, Madlib, J. Dilla, Արամ Խաչատրյան, ահա այն, ինչ հիմա լսում եմ:

¶ Իմ սիրելի երաժիշտներն են Կոմիտասը, Meshuggah-ը, Prefuse 73-ը, Ari Hoeing-ը, Efterklang-ը, J. Dilla-ն, Ավետ Տերտերյանը, Art Tatum-ը, John Coltrane-ը, Sigur Ros-ը, Ligeti-ն, Jan Barbarek-ը, Meredith Monk-ը, Samiyam-ը, Sufjan Stevens-ը: Սիրում եմ հայկական, շվեդական և նորվեգական ֆոլք երաժշտություն:

¶ Որախություն եմ ապրում` շփվելով այն երաժիշտների հետ, որոնց լսում էի մանկուց:

¶ Մեր օրերում ջազ կարող է լինել ամեն ինչ, ամեն ոճ կարող է լինել ջազ, և ամեն ռիթմ կարող է համարվել ջազային:

¶ Նվագելիս աչքերս փակվում են:

¶ «Սպիտակ»  երաժիշտ լինելու առումով հատուկ զգացումներ չունեմ: Գույները մեծ դեր չեն խաղում, գույներ չկան ջազում: Ջազն ինքն իրենում էլ գոյություն չունի:

¶ Հայկական ջազ կոչվածը մեր օրերում մի քիչ անհեթեթ է թվում, ինձ համար չկա այդպիսի բան: «Հայկական ջազ» արտահայտությունը ինձ ոչինչ չի հուշում:

¶ Կա հայկական ժողովրդական երաժշտություն, և դրան դիպչելու համար պետք է մեծ պատասխանատվություն  ունենալ` այնպիսին, ինչպիսին երաժիշտն ունի իր սեփական ստեղծագործությունների հանդեպ: Մշակումներ անելիս էլ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ջազը հիմա:

¶ Բոլոր մրցանակաները, որոնց ես արժանացել եմ, ինձ տվել են կյանքի փորձ և ուրիշ ոչինչ:

¶ Երբեք չեմ հիասթափվել, չեմ մտածել երաժշտությունը թողնելու մասին:

¶ Հորեղբորս կարծիքն ամենահեղինակավորն է ինձ համար: Նա մի անգամ ինձ աաց. «Դու մի օր կնվագես Հերբիի հետ»: Այդ ժամանակ ես երեք տարեկան էի:

¶ Աշխարհը միշտ պահանջելու է ավելին ու ավելին:

¶ Ես իմ երաժշտությունը տալիս եմ որպես նվեր, մարդիկ այն ընդունում են և պահանջում ավելին:

¶ Արվեստագետի համար ամենակարևոր բանը զարգացումն է, աշխատանքն ու նորարարություը:

¶ Իմ իմպրովիզները շատ նման են մեդիտացիայի:

¶ Իր գործը հարգող մարդը պետք է բոլորին տանի իր հետևից և չպետք է իջնի բազմության մակարդակին: Դու չպետք է անես այն, ինչ թելադրում է հանդիսատեսը:

¶ Նոր բաները, հատկապես հանճարեղ նորարարությունները երբեք չեն ստեղծվել երկար-բարակ մտածելու շնորհիվ:

¶ Հայ հանդիսատեսը միշտ ասում է. «Մենք հպարտ ենք, որ դու հայ ես»: Դա ինձ համար մի քիչ անհասականալի է, որովհետև դա չի նշանակում, որ ես ես մի նոր բան եմ ստեղծել այս մեծ աշխարհում: Հայ հանդիսատեսն ինձ գիտի որպես Տիգրան Համասյանի: Բայց նրանք մատնանշում են «Gypsology»-ն և «Leaving Paris»-ը, որոնք ինձ համար շատ անհեթեթ դարձած ստեղծագործություններ են: Դրանց մեջ նույնիսկ չկա հայկական որևէ բան: Այդ երկու գործերից բացի իմ մնացած ստեղծագործությունները քիչ են հետաքրքրում:Ու ես երբեք չեմ հասկանա այն հայրենասեր հանդիսատեսին, որն ինձ այսօր էլ ասում է՚ ինչ լավն է (6 տարի առաջվա) «Leaving Paris»-ը: Որևէ հայ երկրպագու ինձ դեռ չի ասել, թե ինչ լավն է «A Crane from Van» ստեղծագործությունը, և նույնիսկ չեն ասել, թե ինչ վատն է:

¶ Ամենատխուրն այն է, որ ես հայ երիտասարդ երաժիշտներից էլ չեմ լսում որևէ քննադատություն, մասնագիտական հարցեր: Մնացած բոլոր ազգերի երիտասարդներն ինձ պարզապես քրքրում են հարցերով: Բայց գիտեմ, որ դա շուտով կփոխվի:

¶ «What the Wave Brought»-ը նվագելիս քնեցի հենց դահլիճում համերգի ժամանակ: Իմպրովիզը շարունակվում էր մոտ քսան րոպե, աչքերս փակ էին, մի պահ զգացի, որ ուղեղս ու մարմինս անջատվել են, կիսաերազային վիճակում էի գտնվում: Ինձ «տարել էր» ուրիշ տեղ, և ես համոզված էի, որ դահլիճում չեմ, չեմ նվագում: Երբ աչքերս բացվեցին ինձ զգացի հենց նոր քնից ելած մարդու պես, որը ինչ-որ շատ արագ բան է նվագում:

¶ Նորություն. սա եղել է իմ արվեստին տրված ամենաթանկ գնահատականը:

Կազմեց` Լուսին Մկրտչյանը

Գրել կարծիք