ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս 2 ժամում վաստակել 650 դոլար

Ինչպե՞ս 2 ժամում վաստակել 650 դոլար

«Դուք ունեք 5 $ ստարտային կապիտալ և ճիշտ 2 ժամ, որպեսզի այն բազմապատկեք: Ժամանակը գնաց»:

Սթենֆորդի համալսարանի դասախոս Թինա Սիլիգը հենց այսպես է սկսում ձեռնարկատիրության և ինովացիայի իր դասընթացը: Նա ուրբաթ օրը ուսանողներին բաժանում է խմբերի և յուրաքանչյուր խմբին տալիս է 5 դոլար, իսկ երկուշաբթի օրը ուսանողներն ասում են` որքա՞ն է նրանց հաջողվել աշխատել: Ամենահաջող խմբերը կարողանում են ձեռք բերել 600-ից 650 դոլար կապիտալ: Ինչպե՞ս: Հիմա կիմանաք:

650 դոլարի հանելուկը


Եվ այսպես: Ի՞նչ եք կարծում` ուսանողներն ի՞նչ մեթոդներ են կիրառում, որպեսզի արդյունավետ ծախսեն այդ 2 ժամերը:
Թինա Սիլիգի դասընթացը Սթենֆորդում շատ հայտնի է, որովհետև դասընթացին նրա ուսանողները սովորում են աշխարհին նայել այլ աչքերով և խնդիրները լուծել այլ տեսանկյունից: Թինան վստահ է, որ կարևոր չէ, թե կյանքում կամ բիզնեսում ինչ դիրք ունես, ճիշտ քայլի դեպքում կարելի է մաքսիմալ շահել:
Բոլորովին կարևոր չէ՝ ինչքան շատ խնդիրներ ունես, դրանք կարելի է վերածել նոր հնարավորությունների: Թինան ապացուցում է, որ նոր գաղափարներ մտածելը հեշտ է: Խնդիր լուծելը հեշտ է: Բիզնես սկսելը հեշտ է: Վատ գաղափարը լավ դարձնելը նույնպես հեշտ է: Պետք չէ ամեն ինչ բարդացնել: Միայն թե մի փոքր այլ կերպ մտածեք:
Թինայի գլխում միշտ մեկ կարևոր բառ է` նախաձեռնող: Նախաձեռնողը մարդ է, որը խնդիրներն հայտնաբերում ու դրանք հնարավորությունների է վերածում:
Սա նշանակում է, որ ցանկացած խնդրի համար միշտ գոյություն ունեն կրեատիվ լուծման եղանակներ, նույնիսկ եթե դուք քիչ ռեսուրս ունեք: Սա նշանակում է, որ շատ հաճախ մենք մեզ դնում ենք նեղ շրջանակների մեջ, և թվում է, թե մենք շրջափակման մեջ ենք: Անհրաժեշտ է միայն հետ քայլ անել և հասկանալ խնդիրը:

Do Bands գաղափարը


Ահա մեկ խնդիր: Պատկերացրեք, որ դուք ունեք սովորական թևնոց, որը կապում եք ձեռքին: Ձեր խնդիրն է այդ առարկայից մաքսիմում օգուտ ստանալ: Մտածեք մի քանի րոպե, նախքան շարունակեք կարդալ:
Ահա ռեզինի օգտագործման մի պարզ տարբերակ: Այս գաղափարի հեղինակները Innovation Tournament մրցույթի մասնակից ուսանողներն են: Թիմը հանդես եկավ Do Bands գաղափարով՝ թևնոցը կախել ձեռքին այնքան ժամանակ, մինչև դուք ձեր խոստումը կկատարեք: Օրինակ, դուք պետք է ավարտեք ինչ-որ մեծ նախագիծ:Կրում եք այդ թևնոցը այնքան ժամանակ մինչև ավարտում եք առաջադրանքը:
Երբ դուք կատարեք ձեր խոստումը, դուք կհանեք թևնոցը և կտաք մեկ ուրիշի: Ահա այսպես սովորական ռեզինե թևնոցից կարելի է ստանալ օգտակար իր:

Ինչի՞ են նման գաղափարները


Պարապմունքների ժամանակ Թինան ժամանակ է ծախսում, որպեսզի ուսանողը դառնա ավելի կրեատիվ: Էլ ավելի: Մի քիչ էլ: Օրինակ, վարժություններից մեկն այսպիսին է՝ նկարագրել ծանոթ իրերն ու գաղափարները մետաֆորի օգնությամբ:
Ենթադրենք՝ պետք է շարունակել լրացնել այս նախադասությունը
Գաղափարները հիշեցնումեն______________________________,որովհետև______________________________, և, հետևաբար, ______________________________:

Սա կարող է այսպես լինել
Գաղափարները հիշեցնում են ջուր,որովհետև այն Երկրի վրա շատ է,և հետևաբար,մենք նույնպես 80%-ով կազմված ենք գաղափարներից:

Գաղափարները նման են բազմոցի,որովհետև դրանց մի մասը նույնպես ստիպում է քնել,և, հետևաբար,  ոչ բոլոր գաղափարներն են փայլուն:

Կամ նույնիսկ այսպես՝
Գաղափարները հիշեցնում են սարդոստայն, որովհետև դրանք պինդ են,քան թվում են,և, հետևաբար, չարժե դրանք թերագնահատել:

Մտածեք ձեր տարբերակները և միայն դրանից հետո շարունակեք կարդալ:

Ռիսկի դիմեք


Իհարկե, կյանքում և բիզնեսում առանց ռիսկի չի լինի: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ գաղափարը կլինի լավը և կօգնի ձեզ հաջողության հասնել, աշխատել փող կամ դուրս գալ փակուղուց: Բայց, ինչպես հայտնի է՝ ով ռիսկի չի դիմում, նա՝ ինքներդ էլ գիտեք` ինչ է:
Ռիսկի քարտեզ-գործիքն օգնում է հասկանալ՝ ինչն եք ռիսկի տակ դնում անհաջողության դեպքում: Գոյություն ունի ռիսկերի 5 տեսակ՝ ֆիզիկական, սոցիալական, զգացմունքային, ֆինանսական և ինտելեկտուալ: Օրինակ, սոցիալական ռիսկը ձեզ ընդհանրապես չի խճճում, բայց ֆիզիկականի դեպքում դուք պարզապես չեք դիմանա: Ենթադրենք դուք հեշտությամբ կարող եք ձեր աշխատավայրը փոխել, բայց միևնույն ժամանակ ոչ մի դեպքում չեք համաձայնի թռնել օդապարիկով: Նախքան որոշում կայացնելը, կազմեք ձեռ ռիսկերի քարտեզը: Համոզվեք, որ ավելի քիչ եք ռիսկի դիմելու նույնիսկ ձախողման դեպքում:

Տարածել