Upub. Ի՞նչ փնտրել և ինչպե՞ս կարդալ հայերեն էլեկտրոնային գրախանութում
Գրախանութ՝ առանց դարակների, գիրք՝ առանց թղթի, դրամարկղ առանց դրամի: Էլեկտրոնային գրադարանները խնայում են ժամանակը և առաջարկում ընթերցանության համար մեծ տեսականի: Տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը փոխեց ավանդական ընթերցանությունը: Գրքերն ու հրատարակությունները դարձան էլեկտրոնային, գրադարաններն էլ` օն-լայն:
Հայ երիտասարդների ստեղծած Upub.am հայերեն էլեկտրոնային գրախանութում ցանկացած հեղինակ կամ հեղինակային իրավուքի իրավատեր կարող է ներկայացնել իր գիրքը: Upub-ցիները նպատակ ունեն մեր երկրում զարգացնել այս շուկան և տարածել էլեկտրոնային գիրք ընթերցելու մշակույթը: Հարթակում արդեն հրապարակվել է 180 գիրք:
Wakie. Աշխարհը զրուցում է «հայերեն»
Truthly. Անանուն անկեղծություն
Քանի օգտատեր ունի հարթակը, ստարտափը դեռ չի հրապարակում: Վիճակագրական տվյալները գործընկեր հեղինակներին և հրատարակիչների համար են: Նախագծի համահիմնադիրն ընդգծում է, միայն վերջին ամսում ընթերցողների թիվն ավելացել է 500-ով: Ամենավաճառված գիրքն Լուի Արագոնի «Իռենի ճեղքը» վիպակն է: Ամենաշատ վաճառված հեղինակը` Հրաչյա Ամիրյանը, որը Upub.am-ում ներկայացրել է 9 գիրք:
Ցանկացած ստարտափի հիմքում ընկած է լավ թիմը: Առանց համախմբված թիմի հաջողելն իրատեսական չէ: Եթե կա թիմ և գաղափար՝ մնում է միայն աշխատել, արդյունքը երկար չի սպասեցնի:
Հայաստանում տարածված է *.PDF ձևաչափը, որը նախատեսված չէ էլեկտրոնային գիրք ընթերցելու համար: Upub-ցիներն օգնում են նաև ընթերցողներին *.PDF-ի և *.EPUB, *.MOBI ձևաչափերի տարբերությունը ցույց տալ:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)