BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Անկախություն - 25 ] Վ. Մանուկյան. «Ես, Ռ. Քոչարյ

[ Անկախություն - 25 ] Վ. Մանուկյան. «Ես, Ռ. Քոչարյանը, Վ. Սարգսյանը պետք է պահանջեինք Տեր-Պետրոսյանի հրաժարականը»

Վազգեն Մանուկյանը սրճարան` հարցազրույցի եկավ ճիշտ պայմանվորված ժամին: Դրսում ձյուն էր, այդ իսկ պատճառով փողոցում մեքենաներ շատ չկային, ու կարողացել էր շատ արագ կայանել մեքենան, ինչի համար ուրախ էր: Ի դեպ, մեքենան ինքն էր վարում, որովհետև վարորդը հիվանդ էր: Սուրճ, թեյ` ու զրույց անկախության մասին: Ավելի ճիշտ` անկախության առաջին 25 տարիների որոշ դրվագների վերհուշ և հետադարձ հայացք սխալներին: Երիտասարդ, բարետես ու ժպտադեմ մատուցողուհին, ինչպես հետո պարզեցինք, Վազգեն Մանուկյանին դեմքով չգիտեր: Անունով էլ չգիտեր: Չէր ճանաչում: 20 տարեկան աղջիկ էր, ինչո՞ւ պետք է իմանար: Մեր հարևան սեղանին նստած էին երկու երիտասարդներ` աղջիկ ու տղա, որոնց նույնպես, ամենայն հավանականությամբ, Վազգեն Մանուկյան անուն-ազգանունը դժվար թե ինչ որ բան ասեր: Անկախության սերունդը նման բաները ծանր չի տանում: Այդ երիտասարդները կլանված, շատ կարևոր բանի մասին էին խոսում, նույնքան կարևոր, որքան մենք` Ղարաբաղյան շարժման պատմական գործչի, Ղարաբաղ կոմիտեի առանցքային դեմքի, Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին վարչապետի, Ղարաբաղյան պատերազմի ընթացքը 1992-93 թվականներին կտրուկ շրջած ու հաղթական բեկում մտցրած նախարարի հետ: Վազգեն Մանուկյանն առույգ տեսք ուներ, գործնական պահվածք, խոսում էր իրեն հատուկ ակտիվ տոնայնությամբ ու մեծ լավատեսությամբ: Մեր զրույցը ներկայացնում ենք ոչ ամբողջովին:
newmag #67 հունվար / փետրվար

Տարածել