Ինչո՞ւ են հայերը նախընտրում Viber-ը

Ինչո՞ւ են հայերը նախընտրում Viber-ը

Ըստ Similar Web հարթակի հետազոտության`Հայաստանում ամենատարածված մեսինջերը Viber-ն է, այնինչ աշխարհը նախընտրում է «կանաչ» WhatsApp-ը: newmag-ը վերլուծել է, թե որ կոմպոնենտների համար են հայերը նախապատվություն տալիս «մանուշակագույն» զրուցարանին:

Similar Web հարթակի հետազոտությամբ Հայաստանում ամենատարածված մեսինջերը Viber-ն է: Ուսումնասիրությունն արվել է 187 երկրում, android օգտատերերի շրջանում: «Մանուշակագույն» մեսինջերը տարածված է նաև Իրաքում, Մոլդովայում, Ուկրաինայում, Բելառուսում, Շրի-Լանկայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցոգովինայում, Մալիում:

Համաշխարհային սանդղակում, առաջին հորիզոնականում «կանաչ» WhatsApp-ն է, այն առաջատար է 109 երկրում (Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան): Երկրորդ տեղում Facebook Messenger-ն է, այն տարածված է 49 երկրում (Ավստրալիա, Կանադա և ԱՄՆ):

Viber-ը երրորդ հորիզոնականում է, հիմնական շուկան՝ Արևելյան Եվրոպան է:

Viber-ը ստեղծել են 4 իսրայելցիներ՝ անվճար աուդիո և վիդեոզանգերի, sms-ների և այլ ֆայլերի փոխանակման համար:

Voip-հավելվածները վերջին տարիների բումն են, դրանք «սպանեցին» բջջային հաղորդագրությունները, օգտատերերն էլ րոպեների փոխարեն սկսեցինք սպառել ինտերնետ թրաֆիկ: «Րոպե չունեմ» արտահայտությունը այլևս արդիական չէ: App store-ում և Google play-ում ամեն շաբաթ հայտնվում են նոր մեսինջերներ. օգտատերերն ընտրում են ըստ ճաշակի:

Ինչո՞ւ է Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջերը

Հարմարավետություն. Հավելվածի գրանցումը և մուտքը լրացուցիչ բարդություն չի առաջացնում: Այստեղ գրանցվում են բջջային հեռախոսահամարով: Պետք չէ հիշել լոգիններ, գաղտնաբառեր կամ փնտրել ընկերներին: Հեռախոսագիրքը ավտոմատ հայտնվում է Viber-ում:

Ձայնի որակ. Viber-ի ծրագրավորղները օգտագործել են ձայնի սեփական ալգորիթմը, ինչն ապահովում է զրուցակցի ձայնի գերազանց լսելիություն: Նույնիսկ վատ ինտերնետ կապի դեպքում զրուցակցի ձայնը լսվում է, թեև ընդհատումներով:

Հասանելի հարթակներ. Viber-ը գործում է Android, iOS, Windows Phone, Windows, Linux, Mac OS հարթակներում: Սակայն չունի web տարբերակ: Այն կարելի է տեղադրել անգամ հասարակ բջջայինում և համակարգչում:

Գին. Հավելվածի ներսում զանգերն անվճար են, դուրս՝ վճարովի: Հայերը հիմնականում գումար չեն ծախսում նման վճարովի ծառայությունների համար:

Հանրային չաթ. Viber-ը թույլ է տալիս ստեղծել և բաժանորդագրվել հանրային չաթերի (public chat), որտեղ կարելի է տեղադրել նորություններ, հայտարարություններ, լուսանկարներ:

Խմբային չաթ. Viber-ը թույլ է տալիս ստեղծել մինչև 200 մասնակից ունեցող խմբային չաթ:

Սթիքերներ. Սթիքերներն ու անիմացիաներն ապահովում են շփման բազմազանությունը: Viber-ն ունի սմայլերի մեծ ընտրություն: Սթիքերների համար երբեմն այն անվանում են «մանկական» մեսինջեր:

Text message Ֆոտո-վիդեո փոխանակում
Վիդեոզանգ Աուդիոֆայլերի փոխանակում
Աուդիոզանգ Տեղանքի որոշում
Ձայնային հաղորդագրություններ Խմբային չաթ

Գրել կարծիք