BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 տարի «ВКонтакте». Սոցցանցի հիմնադիր Պավել Դուրո

10 տարի «ВКонтакте». Սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը ստացած դասերի մասին

Հոկտեմբերի 10-ին լրանում է «ВКонтакте» սոցիալական ցանցի հիմնադրման 10 տարին: Սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը արդեն 2 տարի է, ինչ չի աշխատում այդ ընկերությունում: Նա զբաղված է Telegram մեսենջերով:


  1. Ամեն ինչ հնարավոր է արագ անել: 2006-ին «ВКонтакте»-ի առաջին տարբերակը ես ստեղծել եմ մեկ ամսում: Այն սկսեց արագ աճել: Համաձայն համաժողովրդական կարծիքի, աշխատանքը կատարվում է կամ արագ և որակով, կամ դանդաղ և վատ:

  2. Ամեն ինչ պե'տք է արագ անել: 2006-ին Վկոնտակե-ի հետ հայտնվեցին նաև նմանատիպ սոցցանցեր: Հիմա դրանք մոռացված են ի շնորհիվ «ВКонтакте»-ի  արագ աճի:

  3. Պետք է աճել այն ուղղությամբ, որը սահմանափակ է:  «ВКонтакте»-ի զարգացումը հիմնված է ՍՊՀ-ի (Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան) ֆորումից: Յուրաքանչյուր հաջորդ քայլ պետք է հաջողության հիմք ունենա:

  4. Մարդիկ հիմար չեն: Նրանք հաճախ են ենթագիտակցորեն զգում ձեր առաջարկածի որակը: Յուրաքանչյուր հաճելի մանրուք և մտածված մաս, որքան էլ անհնարին թվա, ներգրավում է նոր նվիրված օգտատերերի:

  5. Մի քանի դերերի համախմբումը էֆեկտիվ է:  «ВКонтакте»-ի սկզբնավորման առաջին ամիսներին ես ստեղծեցի ամբողջ կոդավորումը, գրաֆիկան, ֆորմուլաները, ինտերֆեյսը, մարքեթինգը: Համախմբումը թույլ է տալիս կրճատել հաղորդակցության վրա ծախսվող ժամանակը:

  6. Պետք է միայն սեփական բնազդին լսել: Ամեն անգամ, եբ լսում էի «մեծերին և խելացիներին», ես ժամանակ էի կորցնում: Երբ զգում եք՝ ինչ է պետք անել, անտեսեք հեղինակությունների կարծիքը:

  7. Քանակը որակի չի փոխակերպվում:  «ВКонтакте»-ի խումբը փոքր էր, բայց բաղկացած էր տաղանդավոր և մոտիվացված մարդկանցից: Այդպիսի խումբը արյդունավետ է պայմանագրային զինծառայողների կատարած աշխատանքից:

  8. Ոչ ոքի 100 տոկոսով մի վստահեք: Կապ չունի, թե որքան եք նրան վստահում և քանի տարի գիտեք: Առանցքային հարցերը ավելի լավ է ինքներդ լուծեք:

  9. Վախը իմաստ չունի:  «ВКонтакте»-ի ղեկավարման շրջանում շատ դեպքեր են եղել. DdoS հարձակումներ, քրեական գործեր, բաժնետոմսային պատերազմներ, «հալչող» սերվեր, ԶԼՄ-ների պատերազմներ, դատական հայցեր, ինտրիգներ: Զգացմունքները անարդյունավետ են. արեք այն, ինչ պետք է:

  10. Սկզբունքները արդյունքներից կարևոր են: Երբ «ВКонтакте»-ն պաշտպանում էր իր օգտատերերի շահերը, նրա մրցակիցները դրանք վաճառում էին գովազդատուներին, բաժնետերերին, պատգամավորներին: Հաջողության հասնելու միակ ուղին այլոց բարություն անելն է:


Հեղինակ` Վիտալի Գրիգորյան

Տարածել