JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կյանքի խորհուրդներ Կուրտ Վոննեգուտի չասված ճառից

Կյանքի խորհուրդներ Կուրտ Վոննեգուտի չասված ճառից

Եթե ուզում ես խելքդ չգցել, երբեմն խոսիր ինքդ քեզ հետ

  • Վախեցեք հոգու խորքում նացիստ ստոմատոլոգից և խորապես սադիստ մասաժիստից

  • Պետք է հեռանալ, երբ սեղանը դեռ լիքն է

  • Վարպետության դաս կյանքի մասին




  • Մի´ անհանգստացեք ապագայի համար: Կամ էլ` լավ, անհանգստացեք: Բայց իմացե´ք, որ այդ անհանգստությունը նույնքան արդյունավետ կարող է լինել, որքան, օրինակ, հանրահաշվական հավասարումը մաստակ ծամելով լուծելու փորձը:
    Իրական անհաջողությունը  ձեր կյանքում կարող է լինել միայն այն, որ, օրինակ, ինչ-որ սովորական երեքշաբթի ձեզ արթնացնում են գիշերվա 4-ին` ինչ-որ անհեթեթ բանի համար: Այ, դա իրոք մեծ տհաճություն է:

    Ամեն օր արեք այն, ինչը ձեզ վախեցնում է:
    Երգե´ք:
    Հոգատար եղեք ուրիշների սրտերի նկատմամբ:
    Մի´ շփվեք այն մարդկանց հետ, որոնք թքած ունեն ձեր զգացմունքների վրա:
    Մի´ մոռացեք լվանալ ատաները:
    Ժամանակ մի´ ծախսեք նախանձի վրա: Երբեմն դուք առջևում կլինեք, երբեմն` հետևում: Մրցուղին երկար է: Եվ, վերջ ի վերջո, դուք մրցավազքի մեջ եք միայն ինքներդ  ձեր հետ:

    Մտապահե´ք հաճոյախոսություններ, որ ստանում եք: Մտքից հանե´ք վիրավորանքերը: Ու, եթե այստեղ հաջողություն ունենաք, խնդրում եմ` ասեք ինձ` ինչպե՞ս կարողացաք:
    Պահե´ք հին սիրային նամակները: Դե´ն շպրտեք հին բանկային չեքերը:
    Ձեզ ձիգ պահեք:
    Մեղավոր մի´ զգացեք, երբ չգիտեք` ի՞նչ անել ձեր կյանքի հետ: Ամենահետաքրքիր մարդիկ նրանցից, ում ճանաչում եմ, 22 տարեկանում գաղափար անգամ չունեին, թե ինչպես են անցկացնելու իրենց կյանքը: Ընդ որում` նրանցից առավել հետաքրքիր 40-ամյա մարդիկ դա չգիտեն առայսօր:
    Կալցիում օգտագործեք:
    Խնամքով վերաբերք ձեր ծնկներին:  Դրանց կարիքը շատ կզգաք, երբ շարքից դուրս գան:
    Հնարավոր է` ամուսնանաք: Հնարավոր է` ոչ: Հնարավոր է` երեխաներ ունենաք: Հնարավոր է` ոչ: Հնարավոր է ապահարզան տաք 40 տարեկանում, իսկ հնարավոր է` 75 տարեկանում «Փոքրիկ բադիկների պարը» պարեք ձեր ամուսնության տարելիցի օրը: Ինչ էլ անելիս լինեք, շատ մի´ գովեք ինքներդ ձեզ, և ոչ էլ քննադատեք: Ձեր ընտրությունը, ինչպես մեր բոլորինը, պատահականության ձեռքին է:

    Վայելե´ք Ձեր մարմինը: Օգտագործե´ք այն, երբ կարող եք: Ու մի´ վախեցեք, թե ինչ կասեն ուրիշները: Մարմինն ամենահիասքանչ գործիքն է, որը դուք երբևէ կունենաք:
    Պարե´ք:  Նույնիսկ այն ժամանակ, երբ հարմար տեղ չկա, հյուրասենյակն էլ նեղ է:
    Եվ, խնդրում եմ, մի´ կարդացեք լավ կյանքի մասին պատմող ամսագրեր: Դրանից  շատ վատ կզգաք:
    Բարեսիրտ եղեք ձեր եղբայրների ու քույրերի հանդեպ: Նրանք  ձեր լավագույն կապն են անցյալի ու նրանց հետ, ովքեր ապագայում են գալու:
    Հասկացե´ք, որ ընկերները գալիս են ու գնում, բայց նրանցից մի քանիսի համար արժե պայքարել: Ջանացեք, որ ձեզ ու ձեր ջահեության ընկերներին չբաժանեն հեռավորությունը կամ զբաղվածությունը, որովհետև որքան մեծանաք, այդքան շատ են ձեզ պետք լինելու նրանք:    
    Որոշ ժամանակ ապրեք Նյու Յորքում (կամ էլ` Մոսկվայում): Բայց հեռացե´ք այնտեղից, նախքան այդ քաղաքը ձեզ ամբարտավան կդարձնի: Ապրեք Բալիում: Բայց լքեք այն, նախքան այդ կղզին ձեզ փափկասուն կդարձնի: Եվ, ընդհանրապես, ճանապարհորդեք:
    Հաշվի առեք հետևյալ անխուսափելի ճշմարտությունները. գները շարունակելու են բարձրանալ, քաղաքական գործիչները` դավաճանել իրենց կանանց: Դուք էլ եք ծերանալու: Ու, երբ զառամյալ դառնաք` երևակայելու եք, որ, երբ երիտասարդ էիք` գները ցածր էին, քաղաքական գործիչները` առաքինի, իսկ երեխաներն էլ հարգում էին մեծերին:

     Ի դեպ, հարգեք ձեր ծնողներերին:  Չէ՞ որ չգիտեք, թե երբ են նրանք ընդմիշտ հեռանալու:
    Հույս մի´ ունեցեք, որ ինչ-որ մեկը ձեզ կապահովի ֆինանսապես: Գուցե ներդրումային ֆոնդ ունեք, գուցե` հարուստ ամուսին կամ կին: Բայց դուք չեք կարող իմանալ` նրանք երբ կլքեն ձեզ:
    Շատ փորձեր մի´ արեք ձեր մազերի հետ: Հակառակ դեպքում` 40 տարեկանում 85-ի տեսք կունենաք:
    Մենք բոլորս մի օր կգնանք: Բայց կարևոր է մինչև վերջ ապրել` ինչ-որ բանի հավատալով: Ամենադժվար բանը սա է: Որովհետև թվում է` չկա, գրողը տանի, որևէ բան, որին կարելի է հավատալ:

    Ահա, այսպիսի խորհուրդներ, սիրելի շրջանավարտներ: Զգուշավոր ու համբերատար եղեք նրանց հետ, ովքեր դրանք տալիս են: Խորհուրդը նոստալգիայի ձև է, անցյալի փայլը  աղբանոցից  հանելու միջոց:  Խորհուրդ տալը տհաճ պահերը թարմ գույներով ներկելու և այն ավելի թանկ բանի վերածելու հնարք է:
    Բայց այն, որ արևայրուքի դեմ պաշտպանիչ քսուքը ձեր մաշկն իրոք փրկում է արևայրուցքից, գիտականորեն ապացուցված փաստ է: Այնպես որ` համարձակ քսե´ք:

    Տարածել