JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Կյանքն ինչպես դժոխքում. Կանայք, որ կրում են լռությ

Կյանքն ինչպես դժոխքում. Կանայք, որ կրում են լռության ու բռնության հետևանքները

Հայաստանում տղամարդիկ հակված են ծեծել իրենց կանանց: Ոչ բոլոր տղամարդիկ: Միայն թերարժեքության կոմպլեքսով տառապող անկիրթ, անտաշ ու բռի արուները: Նաև նրանք, ովքեր փոքրուց վարժված են եղել ծեծի տեսարանների: Իրենից թույլին ու անպաշտպանին ծեծելը նաև հոգեկան շեղման հետևանք է: Նույնպիսի շեղում է այն, որ կինն էլ հանդուրժում է, որ իրեն ծեծում կամ ստորացնում են իր ընկերը, ամուսինը, հայրը, եղբայրը: Բայց դահճի ու զոհի պրիմիտիվ կապը կարող է հանգուցալուծվել, եթե կինը մի օր որոշում կայացնի ու հեռանա անասնակերպ արարածից: Բայց ովքե՞ր են նրա առջև բացում փրկության դուռը: Պարզվում է՝ «Armenian Light House» կենտրոնը պատրաստ է հյուրընկալել բարդ վիճակում հայտնված կնոջը, խնամել նրան, հոգեբանական օգնություն տրամադրել և պահպանել անձի գաղտնիությունը:

30 տարեկան, Ե ր և ա ն 


Մեզ հետ հանդիպման եկած կինը հազիվ էր քայլում: Աչքերը փոս ընկած էին, դեմքը՝ տանջված, նույնիսկ բառերն էր դժվարությամբ արտաբերում: Պարզվեց՝ 30-ը նոր է բոլորել: Հարբեցող ամուսնու ձեռքերի ու ոտքերի հետքերով ծածկված էր ամբողջ սպիտակ մարմինը: Նա այդ վիճակում եղել է 7 տարի:
25 տարեկան, Ա ր մ ա վ ի ր
Նրա պատմությունը սարսափ ֆիլմ է: Թմրամոլ ամուսին, ծանր հիվանդ երեխա: Հինգ տարի թմրամոլ ու հարբեցող ամուսնու հետ ապրելով՝ գուցե ինքն էլ էր շեղվել: Ժպիտով ու ծիծաղով էր նկարագրում ամուսնու խոշտանգումները: Օրինակ՝ ինչպես է լվացքի փոխարեն ինքը հայտնվել պարանին: Ամուսինը 2-րդ հարկից նրան կախել էր մազերից:
32 տարեկան, Ա ր ա ր ա տ
Առանց շպարի, ջինսով ու սպորտային կոշիկներով է: Պայուսակ էլ չի բռնում: Կարճ սանրվածք ունի՝ ասես տղայի: Մասնագիտությամբ մենեջեր է: Իրեն համարում է ձախորդ:

Տարածել