Կոշիկ, պայուսակ, զարդեր. Սեզոնի ակտուալ աքսեսուարներն ու գույները
Փիրուզ

Պայուսակը`Mark Cross, վզնոցը, կոլյեն ու թևնոցը` Piaget, կոշիկները` Gucci: Փիրուզը հիշեցնում է օվկիանոսային ալիքների ու անամպ երկնքի մասին նույնիսկ ամենամռայլ եղանակին: Արևային քարերով նրբաճաշակ զարդերը կարելի է կրել ամենուր` գրասենյակում` տաբատով կոտյումի հետ ու հարավային մի ծովափնյա քաղաքում` թեթև զգեստի համադրությամբ:
Մալախիտ

Ոսկուց թևնոցները, ադամանդն ու մալախիտը` Piaget Possession, բրոշը` Mercury, ակնոցը` Le Specs, ամառային կոշիկները`Versace, կլատչը` Charlotte Olympia: Այսպիսի աքսեսուարները կսազեն Պղնձե լեռան միստիկ տիրուհուն, բայց այսօր վարպետ Դանիլի կարիքը չկա, ամեն ինչ մտածել են Piaget-ի ոսկերիչները:
Սերդոլիկ

Կլատչը`Pinko, մատանին, թևնոցը, կախազարդը` Piaget Possession, կոշիկները` Dolce & Gabbana: Միներալային սերդոլիկը կարմրաշագանակագույն երանգներով քար է, որը հատկապես կսազի ալ կարմիր total look-ի համար:
Օնիկս

Կլատչը`Eddie Borgo, թևնոցն ու կախազարդը`Piaget Possession, կոշիկները`Prada: Սև օնիկսն ու ոսկին մոդայիկ համադրություն են: Այս զարդերն ամբողջական կդարձնեն մատիտ-կիսաշրջազգեստով, տղամարդկային վերնաշապիկով խստաոճ կերպարը: Որպեսզի լուքը գրասենյակայինից դառնա երեկույթային, պարզապես, կոշիկները փոխարինեք էքստրավագանտ բարձրակրունկներով:
Լազուրիտ

Կախազարդը` Mercury, պայուսակը` Jimmy Choo, թևնոցը` Piaget Possession, կոշիկները` Aquazzura, գոտին` Sportmax: Վառ կապույտը շատ նման է 1960-ականներին ամերիկացի նկարիչ Իվ Կլայնի ստեղծած երանգին: Այս միներալով զարդերը հատկապես ոճային են դենիմի հետ:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)