5 խորհուրդ այն մասին, թե ինչպե՞ս համոզել մարդկանց
Օգտագործեք ուժեղ բառեր
Վստահ խոսքը կազմված է բառերից, որոնք անդրադառնում են։ Այս մեթոդը միշտ օգտագործվում է գովազդում։
Պարզապես պատկերացրեք, որ ցանկանում եք որևէ մեկին ավտոապահովագրության ծառայություն վաճառել։ Դուք, իհարկե, կարող եք ասել, որ ամեն օր ճանապարհներն հազարավոր վթարներ և դժբախտ պատահարներ են տեղի ունենում։ Բայց ավելի լավ է խոսքը այսպես ձևակերպել․ «Ամեն օր ճանապարհներին մեռնում են հազարավոր մարդիկ» կամ «Ամեն օր հազարավոր վթարներ ավարտվում են մահվամբ»։
Մահը ավելի ուժեղ բառ է, քան պատահարը։
Փորձեք երևալ ըստ արժանվույն, բայց ոչ գոռոզ
Հաճելի արտաքին տեսքը ենթադրում է, բայց կարող է և վատ ծառայություն մատուցել։ Վտանգավորությունը հետևյալն է․ մարդը, որը բոլորից գեղեցիկ է հագնված, ուժ է զգում և հաճախ սկսում է իրեն ներողամտորեն պահել։ Իսկ դա հեռացնում է։
Հիշեք, որ նրան, ում ցանկանում եք համոզել, կանխապես բարձր է ձեզնից․ նա «ոչ» ասելու իրավունք ունի։ Այնպես որ փորձեք լավ երևալ, բայց ոչ բոլորից լավ։
Կենտրոնացեք ապագայի վրա
«Մենք կլինենք» կամ «Մենք կանենք» բառերը մարդկանց մոտ ամրապնդում են այն գաղափարը, որ այն իսկապես տեղի կունենա։ Երկրորդը, ապագա ժամանակով օգտագործված նախադասությունները տալիս են վստահություն, որ խոստում եք տալիս և նրան չեք լքի։
Մի աղտոտեք ձեր խոսքը
Ամեն անգամ, երբ արտասանում եք «է-է-է» կամ «ա-ա-ա», կորցնում եք զրուցակցի վստահությունը։ Հիշեք՝ խոսքը պետք է լինի պարզ և հասկանալի։
Կրկնեք զրուցակցի մտքերը
Պարզ կրկնությամբ մարդուն ցույց եք տալիս, որ լսում և հասկանում եք նրան։ Մաժամանակ կարող եք արտահատել սեփական տեսակետը։ «Եթե ճիշտ եմ հասկանում, սա կարևոր եք համարում Ա և Բ պատճառներով։ Լսեցի և կարծում եմ, Գ-ն և Դ-ն նույնպես։