5 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն սկսնակ ձեռնարկատերերին հաջողության հասնել
Ծրագրեք ձեր գործողությունները
Լավ ստարտափ ստեղծելու համար անհրաժեշտ է հստակ նպատակ ունենալ: Սակայն սա դեռ գլխավորը չէ: Շատ կարևոր է կազմել գործողությունների ծրագիր՝ նպատակին հասնելու համար: Նախքան ակտիվ գործողություններ սկսելը, ստեղծեք ռազմավարություն: Բիզնես-ծրագրի կազմումը կօգնի խուսափել հնարավոր սխալներից և հասնել ցանկալի արդյունքներին:
Այսօր ինչ-որ մեկը նստում է ստվերում, որովհետև շատ տարիներ առաջ ինչ-որ մեկը այնտեղ ծառ է տնկել, - ասում է ձեռնարկատեր և խոշոր ներդրող Ուորեն Բաֆետը։
Գովազդեք ձեր բիզնեսը
Ոչ ոք չի իմանա ձեր արտադրանքի կամ ծառայությունների մասին, եթե չպատմեք դրանց առավելությունների մասին: Այսօր ինքնագովազդի լավագույն միջոցը սոցցանցերն են: Այնտեղ ձեր մասին թիրախային հաճախորդները կիմանան:
Հաշվի առեք հաճախորդների հետաքրքրությունները
Յուրաքանչյուր ստարտափի առաջին խնդիրը հաճախորդների պահանջները բավարարելն է: Լավ փոխհարաբերություները հաջողակ բիզնեսի բանալին են:
Բիզնեսի նպատակն է ստեղծել և պահպանել հաճախորդին,- ասում է տնտեսագետ և գրող Պիտեր Դրուկերը։
Մի վախեցեք ռիսկի գնալուց
Սկզբից ստիպված կլինեք անել բազմաթիվ ռիսկային քայլեր: Ձեր առջև կարող է բարդ ընտրություն լինել, բայց մի վախեցեք սխալվելուց: Մի հանձնվեք և շարունակեք առաջ շարժվել:
Աշխարհում, որը փոխվում է շատ արագ, անհաջողության մատնվելու գլխավոր պատճառը ռիսկի չգնալն է,- ասում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Մի կորցրեք ոգու ուժը
Ինչ-որ մեկը կկասկածի ձեր հաջողության վրա, ինչ-որ մեկը կքննադատի ձեզ, նույնիսկ կփորձի կանգնեցնել ձեզ: Ուշադրություն մի դարձրեք անառողջ քննադատության վրա: Եթե որոշել եք ինչ-որ բան ձեռնարկել, շարժվեք ձեր նպատակին հասնելու համար: Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերը անհաջողակից տարբերվում է համբերատարությամբ և կայունությամբ:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)