Թե ինչպես «Տրասնֆորմերներում» խաղացած դերասանն իր «հոլիվուդյան ժպիտը» գտավ Հայաստանում

Թե ինչպես «Տրասնֆորմերներում» խաղացած դերասանն իր «հոլիվուդյան ժպիտը» գտավ Հայաստանում

Հայաստանը ստոմատոլոգիական տուրիզմի նախընտրելի ուղղություններից է դառնում նաև հոլիվուդյան դերասանների համար:

Կատակելով  բժիշկն ու պացեենտը խոսում արված գործից հետո: Մինչև Հայաստան գալը Ալեքսանդր Լիբըխուսափում էր անգամ ժպտալուց:

_ Այո, այո ես իմ հոլիվուդյան ժպիտը այստեղ ձեռք բերեցի, – ասում է ու համարձակ ցուցադրում նոր ձեռք բերած ատամնաշարը:

Հոլվիուդյան բլոքբաստեր «Տրասֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմում խաղացած դերասանին ամերիկացի ստոմատոլոգները հուսահատության շեմին էին հասցրել: Լիբին անհրաժեշտ էր ատամանաբուժական վիրահատություն:

_ Մեր մոտ` Ամերիկայում իսկական կրիմինալի է վերածվել ատամնաբուժական ծառայությունը: Բավական չէ` անորակ է, մի բան էլ անհավանական բարձր գներ են: Ես գրեթե ատամ չունեի, իմպլանտեր պետք է դրվեին, բայց ամերիկացի բժիշկները հրաժարվեցին անել վիրահատությունը, անհույս վիճակ էր:

Օգնության հասավ հայուհի կինը: Ալեքսանդր Լիբին նաև համացանցը հուշեց` Հայաստանը ատամնաբուժական բարձր սպասարկում մատուցող երկներից է: Այդպես նա հայտնվեց բժիշկ Կարեն Գրիգորյանի ատամնաբուժական աթոռին:

Բուժական ու մասնավորապես ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանի տնտեսության գերակա ճուղերից է: Վերջին տարիներին ոչ միայն սփյուռքահայերն են հայրենիքում փնտրում որակյալ բուժսպասարկում, հայկական ատամնաբուժության համբավը հասել է նաև Հոլիվուդ:

Ավելի քան 40 ֆիլմերում նկարահանված Ալեքսանդր Լիբը Հայաստանից հեռանում է լայն և սպիտակափայլ ժպիտով, որը ոչ միայն լավ ատամնաբույժի աշխատանքի վկայությունն է, այլև` Արևի երկրից ու մարդկանցից ստացած էներգիայի:

Գրել կարծիք