ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Իլհամ Ալիևի հոդվածը Ադրբեջանի տնտեսության մասին. ի

Իլհամ Ալիևի հոդվածը Ադրբեջանի տնտեսության մասին. ինչ է գրել ու ինչի մասին է լռել Կովկասի բռնապետը

Իլհամը հոդվածը գրել է առանց նավթային խանդավառության: Ապշերոնի նավթահանքերի փոխարեն Ադրբեջանի նախագահը տնտեսության առաջին և ամենակարևոր՝ էներգետիկ բլոկի մասին գրում է` նշելով դեպի Եվրոպա գազի տարանցման ցուցանիշները: Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովողի դերը ինքնավերագրելով` Ալիևն Ադրբեջանը դիտարկում է ոչ թե որպես նավթային գերտերություն, այլ գազ արդյունաբերող և արտահանող: Երկրի նավթարդյունաբերությունը Ալիևի տնտեսական հոդվածի միայն վերջին պարբերությունում է` այն էլ մեկ նախադասությամբ: Այդ նախադասությունն է՝ Ադրբեջանի ՀՆԱ-ի 70 տոկոսն ապահովում է նավթարդյունաբերությունը: Ոչ մի ուրիշ խոսք ու թիվ նավթի, նավթարդյունաբերության, նավթի արտահանման մասին:
Հոդվածի երկրորդ պարբերությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին է: Ըստ Ադրբեջանի նախագահի, դրա շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարի: Երկաթուղային այս նախագիծը կարող է մրցել ամենաշատ վերջնաժամկետները խախտողների ցանկում: Գաղափարը քննարկվում էր 90-ականներից: Շինարարությունը սկսել են 2007-ին: Առաջին փուլում ամեն ինչ արագ էր ընթանում, սակայն վերջնաժամկետն արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Ամեն տարի թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները հիշեցնում և պնդում են, որ երկաթուղին կգործարկվի հենց այդ տարի: Ձգձգումը և այդ ընթացքում տեղեկատվական արտահոսքերը ակնհայտ են դարձնում, որ պատճառները տեխնիկականից բացի նաև Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի քաղաքական շահերի համադրման մասով են:
Ալիևն Ադրբեջանը ներկայացնում է որպես տարանցիկ երկիր: Հակադրում. արտահանման և ներկրման աճող ցուցանիշներով Իրանում հիշում են, որ պատժամիջոցների շրջանում Բաքուն օգտվել է առիթից՝ սեփական պայմանները պարտադրելով: Այսօր էլ Իսրայելի հետ ռազմական գործակցությունն է զարգացնում, ինչն Իրանում գնահատում են նվազագույնը որպես ապակառուցողական մոտեցում: Արդյունքում Իրանում տնտեսության պատասխանատուները որպես Եվրոպա հասնելու և տարանցիկ երկիր դիտարկում են Հայաստանը:



Ո՞ւմ համար է Ալիևի զորավարժությունը





Եվս երկու պարբերություն Ալիևը գրել է ներդրումային գոտիների և ինստիտուցիոնալ կառույցների, տնտեսական քաղաքականության մասին: Ադրբեջանի նախագահի վերջին 1-2 տարվա այցերն ու հայտարարություններն էլ ամբողջացել են մեկնախադասության մեջ՝ երկիրն արտադրելու և արտահանելու է` բամբակ, ծխախոտ, ընդեղեն և շերամորդ:
Ալիևը իր հոդվածում լռում է գործազրկության մասին, թե ինչպես է այն հաղթահարելու: Լռում է, թե ինչու նավթային ռեսուրսներով հարուստ երկիրը ունի հետխորհրդային շրջանի ամենամեծ աղքատության ցուցանիշներից մեկը: Լռում է, որ 2013-ից հետո, որքան էլ խոստացել էր, այդպես էլ տնտեսության որևէ դիվերսիֆիկացում չարեց. ինչպես նստած են նաթվային ասեղի վրա, այնպես էլ շարունակում են նստած լինել:
Ըստ էության, Ալիևի հոդվածը ոչ թե տնտեսության իրական սեկտորի կամ առաջիկա ծրագրերի, այլ իր սեփական ամբիցիաների մասին էր: Նա գրել է, թե  ինչպես է տեսնում Ադրբեջանի տնտեսությունը` չնկատելով, թե ինչպիսին է այն և չտալով ցավոտ հարցերից որևէ մեկի պատասխանը: Իսկ այդ հարցերը շատ են, թեև Բաքվում այդ մասին որևէ մեկը չի խոսում բարձրաձայն: Չի կարող: Այդ պատճառով, սա Ալիևի հերթական մոնոլոգն էր` առանց հետադարձ ռեակցիայի սպասման: Ուղղակի անհասկանալի է մնում, թե ում էր այն ուղղված` ներքին, թե արտաքին լսարանին: Ներքին լսարանը ամեն ինչ գիտի: Արտաքինն էլ, հոդվածով չէ, որ տեղեկանալու էր:
Բռնապետերը ունեն տարօրինակ հակումներ: Թուրքմենբաշին Սուրբ Նոր Գիրք էր գրում, Լուկաշենկոն` կրտսեր որդուն է Աստվածացնում, Ալիևն էլ` հոդված է գրում: Հենց այս քմհաճույքի լույսի ներքո էլ պետք է ընկալել նրա նոր հոդվածը:

Տարածել