JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ամալ Քլունին և եզդի ակտիվիստները դատի են տալիս Իսլ

Ամալ Քլունին և եզդի ակտիվիստները դատի են տալիս Իսլամական պետության ահաբեկիչներին

Նրանք երկուսով արտասովոր թիմ են կազմել: Ամալ Քլունին և Նադյա Մուրադը, որը ծնվել է Իրաքի աղքատ գյուղերից մեկում և երազել ուսուցիչ դառնալ: Քլունին բարձրահասակ է, ճանաչված, ամեն քայլափոխի մարդիկ նրան սեր են խոստովանում, Մուրադը փոքրամարմին է, ամաչկոտ և խուսափում է մարդկանցից: Մինչդեռ եզդիական համայնքում նրան լավ գիտեն ու հպարտանում են նրանով ավելին, քան Երկրի վրա եղած մեկ այլ կնոջով: Մուրադը ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող ազգային փոքրամասնության գոյատևման խորհրդանիշն է: Իսլամական պետությունում նրան ստրկացրել են: Եվ նա միակն է ԻՊ նախկին բանտարկյալներից, որ ուզում է բարձրաձայնել, թե ինչ սարսափելի են վարվել իր հետ:
Քլունին Մուրադի փաստաբանն է: Նրանք երկուսով մի նպատակի համար են պայքարում, որպեսզի ԻՊ առաջնորդները միջազգային դատարանի առաջ կանգնեն՝ եզդիների ցեղասպանության համար:

Ամեն ինչ սկսվեց 2014-ի օգոստոսին, երբ ՆադյաՄուրադն ընդամենը 21-ամյա ուսանող էր: Այդ ամիս ԻՊ զինյալները մտան նրանց գյուղ: Նրանք մինչև ատամները զինված էին ու խոսում էին մի լեզվով, որը հասկանալի չէր գյուղի բնակիչներին: Նադյան և նրա հարևանները վատագույն անհավատներ էին ջիհադիստների համար: Օգոստոսի 15-ին նրանք բոլորին հավաքեցին գյուղի դպրոցում: Տղամարդկանց առանձնացրին կանանցից ու երեխաներից: Մեկ ժամում 312 մարդ մորթեցին, այդ թվում և Նադյայի եղբայրներին: Նրանք սպանեցին տարեց կանանց, որոնց մեջ էր նաև Նադյայի մայրը: Երիտասարդ կանանց և երեխաներին որպես աշխատուժ բռնի տարան Մոսուլ:
Հազարավոր ընտանիքների հետ Նադյային փակեցին մի շինության մեջ: Կանայք ահուսարսափի մեջ էին, գիտեին, թե ինչ է իրենց սպասվում: Այդ ժամանակ մի տղամարդ մոտեցավ Նադյային և ասաց, որ ցանկանում է նրան: Նա ահռելի չափերի էր, կարծես հրեշ լիներ:
«Ես գոռում էի, որ շատ երիտասարդ եմ, իսկ նա այնքան մարմնեղ էր: Նա ոտքով հարվածեց ինձ ու ծեծեց: Մի քանի րոպե չանացած մի ուրիշ տղամարդ մոտեցավ: Միայն հասցրի տեսնել, որ նա ավելի փոքր էր չափերով: Խնդրում էի նրան, որ տանի ինձ»:
Ջիհադիստը, որը տարավ Նադյային, պարտադրեց իսլամ ընդունել: Աղջիկը մերժեց: Մի օր էլ այդ տղամարդը Նադյայի «ձեռքը խնդրեց»: Նադյան ասաց, որ հիվանդ է: Մի քանի օր հետո, տղամարդը ստիպեց նրան հագնվել ու շպարվել: «Հետո, այդ ահավոր օրը նա արեց դա»,- պատմում է Նադյան: Դրանից հետո ամեն օր նրան բռնաբարում էին: Երբ նա փորձեց փախչել, պահակը կանգնեցրեց, ստիպեց մերկանալ ու աղջկան մի քանի պահակների հետ փակեց նույն սենյակում: «Ու նրանք այնքան իրենց սև գործն արեցին, մինչև կորցրի գիտակցությունս»: Ի վերջո, Նադյային հաջողվեց փախչել, երբ մի անգամ մոռացան կողպել  նրա դուռը: Նա չէր կարող տուն վերադառնա, որովհետև ԻՊ-ն էր վերահսկում իրենց գյուղը: Վերջ ի վերջո նա ապաստան գտավ Գերմանիայում, որտեղ էլ հիմա ապրում է:
Ամալ Քլունիի խնդիրն է, որքան հնարավոր է, շատ ապացույցներ հավաքել, քանի դրանք գոյություն ունեն: Որոշ զրույցներ փաստաբանն անձամբ է վարում վերապրածների հետ ու ձայնագրում  դրանք: Մյուս կողմից էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրին է «ճնշում», որպեսզի պաշտոնական հետաքննություն սկսեն: Իդեալական կլիներ, եթե ԻՊ լիդերները Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեին:  

Մոնթ Սինջարը Սիրիայի հետ սահմանին է: Հազարավոր եզդիներ այստեղ փախան ԻՊ-ի առաջին ներխուժումից հետո: Միայն ՆԱՏՕ-ի և քրդերի միջամտությամբ ջիհադիստներին արգելվեց ոտք դնել այդտեղ: Սա դարձավ յուրօրինակ ապաստան եզդիների համար, որը, ցավոք, մշտապես ԻՊ-ի ռմբակոծության տակ է:
Մոնթ Սինջար հասնելու համար պետք է անապատով անցնել, ռմբակոծված ավերակների ու զինակույտերի միջով: Այծերն ու ոչխարները վերուվար են անում սահմանի երկայնքով: Հետաքրքիր էր, թե ինչպես են այնտեղ ապրող ավանդապաշտ մարդիկ վերաբերվում Նադյային: Չէ՞ որ նա՝ ի լուր բոլորի պատմել է, թե ինչպես էին իրեն բռնաբարել: Մի թեմա, որը տաբու էր այդ կողմերում: Բայց բացի ջերմ խոսքերից, Նադյայի մասին ուրիշ ոչինչ չես լսի այնտեղ: Մոնթ Սինջարում բազմաթիվ երիտասարդ կանայք կան, որոնք Նադյայի պես բանտարկված են եղել, իսկ տղամարդիկ և տարեց կանայք, որոնք չափազանց ծեր էին բռնաբարության համար, սպանվել էին:

Խոսելով վերապրածների հետ՝ պարզ է դառնում, թե որքան բացառիկ է Մուրադը: Մյուսներից և ոչ մեկ չի խոստովանում, որ բռնաբարվել է, մինչդեռ պնդում է, որ դա պատահել է մյուս գերեվարված կանանց հետ: Նախկին ստրուկները պատմում են, որ եթե որևէ կնոջ մոտ հեռախոս գտնեին, որպես պատիժ՝ 5 տարբեր տղամարդիկ բռնաբարում էին նրան: Շատ աղջիկներ պարզապես ինքնասպանություն էին գործում՝ կտրելով երակները: Բայց նույնիսկ այդ դեպքում ջիհադիստները բոլորի առաջ բռնաբարում էին նրանց անշնչացած մարմինները:
Սեպտեմբերին Ամալ Քլունիի խոսքը ՄԱԿ-ում փոթորկահույզ էր: Նա խոսում էր Նադյայի անունից՝ հիշեցնելով, որ ստրուկների շուկան, որտեղ վաճառվել էր իր ընկերը, դեռ գործում է: Եվ Նադյան միակը չէ եզդիներից, որոնց դեմ գործած հանցանքների համար պետք է պատասխան տան Իսլամական պետության անդամները:

«Առաջին անգամ է, որ հնարավորություն ունեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայությամբ դիմել հանրությանը: Երանի կարողանայի ասել՝ հպարտ եմ այստեղ գտնվել, բայց չեմ կարող,- ասել է Քլունին,- Ես ամաչում եմ՝ որպես ՄԱԿ-ի աջակից, քանի որ պետությունները ձախողում են ոչ միայն կանխել, այլև պատժել ցեղասպանություն իրագործողներին, որովհետև ամեն մեկն իր սեփական շահն է հետապնդում: Որպես իրավաբան՝ ամաչում եմ, որ Նադիայի նման աղջիկը կարող է վաճառվել և օգտագործվել: Որպես սովորական մարդ եմ ամաչում, որ մենք արհամարհում են նրանց օգնության ճիչերը»:
Այս գործը տարիներ կտևի, բայց երբ հետաքննության արդյունքում բազմաթիվ գերեզմաններ բացվեն և ստրկության վկայություններ հավաքվեն, Ամալը հույս ունի, որ պատիժն անխուսափելի կլինի: Իսկ Նադյան ընտրում է պայքարի ուղին:
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է լծվի արդարադատության գործին»,- ասում է նա:

Աղբյուրը

Տարածել