Ո՞վ է Կիմ Չոն Նամի հայ ընկերը. Պոլիգլոտ, ազդեցիկ և հարուստ

Ո՞վ է Կիմ Չոն Նամի հայ ընկերը. Պոլիգլոտ, ազդեցիկ և հարուստ

newmag-ը պատմում է Կիմ Չեն Ընի սպանված եղբոր հայ ընկերոջ մասին: Էնթոնի Սահակյանը անհավանական ու հետաքրքիր կենսագրություն ունի:

Հյուսիսային Կորեայի անհավասարակշիռ առաջնորդի եղբոր սպանությունից հետո բրիտանական The Guardian-ը զրուցեց սպանված Կիմ Չոն Նամի դասընկեր Էնթոնի Սահակյանի հետ: 44-ամյա գործարարը պատմեց, որ իր ընկերը Հյուսիսային Կորեայում քաղաքական առումով կարևոր դեմք էր, բայց ուներ առաջադեմ հայացքներ, ինչի համար էլ վախենում էր իր կյանքի համար: Առավել ևս, որ Կիմ Չոն Նամը, ըստ որոշ տվյալների, պետք է հոր մահից հետո դառնար երկրի առաջնորդ, բայց ժառանգությունը ստացավ կրտսեր որդին` աշխարհը տագնապի մեջ պահող Կիմ Չեն Ընը:


Ողբերգական և միստիկ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է սպանվել Հյուսիսային Կորեայի բռնապետի եղբայրը


Էնթոնի Սահակյանը ապրում է Շվեյցարիայում: Նա ունի անհավանական կենսագրություն: Կիմ Չոն Նամի հետ ծանոթացել է 12 տարեկանում: 80-ականներին նրանք սովորել են Ժնևի միջազգային դպրոցում: Դպրոցից հետո նա սովորել է Վաշինգտոնում, ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան, հետո ԱՄՆ Ջորջթաունի համալսարանները և տիրապետում է 8 լեզուների: Խոսում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն:

Posted by Anthony Sahakian on Thursday, July 24, 2014

Սահակյանի կենսագրության մեջ նշվում է, որ 90-ականներին նա ստեղծել ու ղեկավարել է բազմաթիվ ընկերություններ, զարգացրել է բիզնեսներ Ուզբեկստանում, Ռուսաստանում և Հայաստանում: Աշխատել է Մյանմարում, Կոնգոյում, Կոտ դ’Իվուարում:

Էնթոնի Սահակյանը Կիմ Չոն Նամի հետ նկար էր տարածել Facebook-ում, նրանք հանդիպում ու ընկերական հարաբերությունները մշտապես պահպանում էին:

http://www.facebook.com/photo.php?fbid=10154547215457858&set=a.10150977186742858.429470.673087857&type=3&theater

Newmag-ի հետ զրույցում Էնթոնի Սահակյանը հրաժարվեց խոսել ընկերոջ սպանության մասին` նշելով, որ բրիտանական պարբերականին արդեն մեկնաբանություն է տվել` հարգելով ընկերոջ հիշատակը ու այլևս չի ցանկանում խոսել սպանության մասին:

Գրել կարծիք