BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սովետական կինոն ստեղծվել է ստի հզորագույն ավանդույ

Սովետական կինոն ստեղծվել է ստի հզորագույն ավանդույթներով. բացառիկ հարցազրույց Անտոն Դոլինի հետ

- Կանն ամեն տարի ներկայանում է յուրովի: Մրցութային ծրագիրը մեծ հաշվով ունենում է առանցքային թեմա, որը կրկնօրինակում են ուրիշները: Ո՞րն է այս տարվանը:
- Կանը թեման ընտրում է, չի հնարում: Օդում հայտնվում է ինչ-որ նոր բան, Կանն այն զգում է առաջինը: Ուրիշները կզգան հետո: Դժվար է այժմ հստակեցնել տենդենցները, որովհետև ըստ իս այս տարվա մրցութային ծրագիրը բավական թույլ էր, և քիչ էր նորարարականը: Օրինակ՝ Յորգոս Լանտիմոսի նորարարական ֆիլմում փորձ է արվում իմաստավորել ողբերգության էսթետիկան, այն տեղափոխել մեր կյանք, գտնել այսօրվա ողբերգականի բաղադրիչը: Կարող ենք միայն պատկերացնել, թե այս թեման ինչպես կներկայացվի այլ հեղինակների ֆիլմերում: Կամ թե ինչպես է Ռուբեն Օսթլունդն իմաստավորում ժամանակակից արվեստը, ինչպես է ներկայացնում այդ ամենի կոմիզմը, և թե ինչպես է նա խոսում հասարակության հետ` այդ նույն հասարակության մասին: Եվ վերջապես` այն, ինչի մասին Անդրեյ Զվյագինցևը խոսում է իր «Սիրազրկում» «Անսիրություն» «Անսեր» ֆիլմում, և այն, ինչը Միխայել Հանեքեն է ներկայցնում իր «Հեփի էնդում»` իրար նման են ջրի երկու կաթիլի պես. դրանք սոցիալական տենդենցներն են` մի ընտանիքի պատմությամբ արտահայտված:
- Անունները շատ հնչեղ էին, բայց ծրագիրը թույլ է: Ըստ Ձեզ ի՞նչն է հիմնական պատճառը:
- Նման բաներ պատահում են: Ուղղակի զուգադիպություն է: Լինում է այնպես, որ հայտնի, տաղանդավոր ռեժիսորները նկարում են ուժեղ ֆիլմեր, և լինում է, որ իրենց միջին վիճակագրական ֆիլմերն ավելի ցածր են իրենց սովորական մակարդակից: Եվ այս տարին հաջողներից չէ: Մի բան էլ կա, որը սերնդի հետ է կապված: Դա էլ է հետաքրքիր: Փառատոնը որոշեց այս տարի փոխել սերնդա-տարիքային պարադիգմը: Անցած տարի գլխավոր մրցանակը տվեցին 80-ամյա Կեն Լոուչին: Հաճախ է լինում, որ «Արմավենին» շնորհվում է ոչ թե տաղանդի համար, այլ անվան: Եվ այս տարվա հեղինակավոր, հայտնի անունը Հանեքեն է: Եվ այս տարվա ֆիլմն իր ֆիլմագրության մեջ ամենաուժեղը չէ: Համեմատաբար երիտասարդները գրեթե նույն սերնդի ներկայացուցիչներ են և չկարողացան այնպես վառ դրսևորվել, ինչպես կարողացավ անել նախորդ սերունդը: Բայց տպավորությունը հաճախ խաբուսիկ է լինում: Գուցե ժամանակ անցնի, և մենք այլ կերպ վերաբերվենք այս տարվա Կաննին: Նաև կարևոր է մրցանակների բաշխումը. այն շատ հաճախ լղոզում է ընդհանուր տպավորությունը:
- Այս տարվա Կաննի ռուսական ֆիլմերը (Լոզնիցայի, Բալագովի, Զվյագինցևի) կրկին նեգատիվ տպավորություն են գործում հանդիսատեսի վրա. այսօրվա Ռուսաստանը ներկայանում է սատիրիկ և քննադատական հայացքի ներքո:
- Ամեն ինչ շատ հեշտ է. արվեստն այնպիսին է, ինչպիսին կյանքն է: Կա երկու երկիր, որտեղ մարդկանց կյանքն ավելի լավն է, և իրենք կարող են մտածել, օրինակ՝  էքզիստենցիալ խնդիրների մասին: Եվ կա Ռուսաստանը, որը ֆորմալ առումով եվրոպական երկիր է, բայց իրականում կան սոցիալական խնդիրներ, չկա խոսքի ազատություն, կան ուրիշ սահմանափակումներ, և արվեստը չի կարող դա չզգալ: Նույնն է, որ ասես Անգլիայում Դիկենսն է, որտեղ ամեն ինչ շատ լավ է ավարտվում, իսկ Ռուսաստանում Դոստոևսկին է, որտեղ ինչքան հեռու գնաս` այդքան վատ: Հարցը չունի որոշակի պատասխան. ուղղակի մեր կյանքն է այդպիսին: Դա ռուս գրողների և ռեժիսորների կամ նկարիչների յուրատահուկ հատկությունը չէ, պարզապես ռուսական կյանքի իրականությունն է:
- Հանեքեն ունի և՛ մեկը, և՛ մյուսը:
- Չմոռանանք, որ Հանեքեն բուրժուական հասարակության մարդ է, ապրում բարեկեցիկ քաղաքում, որտեղ ամեն քայլափոխի թանգարաններ են, որտեղ մարդիկ երեկոյան գնում են դասական երաժշտություն լսելու, հետո մի լավ «Ռիսլինգ» են խմում և «Զախերտորտ» ուտում: Ռուսաստանում կյանքը մի քիչ այլ տեսք ունի արվեստի մարդու համար: Պրոֆեսորների աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ լավ որակի բրինձ չեն կարող գնել: Այստեղից էլ` կինեմատոգրաֆի ռակուրսը, այստեղից էլ` հավատացնում եմ Ձեզ, այլ հայացք` իրականությանը: Դա միտումնավոր ընտրություն չէ: Իսկական արվեստը ոչ թե հեղինակի գլխից է ծնվում, այլ իրականությունից,. գլուխը միայն ֆիլտր է:
- Եվ հանդիսատեսն էլ պետք է դա գիտակցի: Սակայն ամեն տարի, ամեն անգամ, երբ նման ֆիլմ է հայտնվում, Ձեր հանդիսատեսը չի ընդունում այն:
- Պետք է հասկանալ մի պարզ բան. ռուսական մեծ կինոն, որն իրականում սովետական մեծ կինոն է, ստեղծվել է ստի հզորագույն ավանդույթներով, համակարգի և իշխանության ստի ավանդույթներով: Եվ այդ կինոն ստում էր գոնե այն պատճառով, որ շատ բաների մասին չէր կարող ասել ճշմարտությունը: Վերջերս ընթերցում էի Ալեքսեյ Գերմանի գիրքը: Նա պատմում է, թե ինչպես չէր կարողանում նորմալ ստեղծել իր ֆիլմերը: Հսկա համակարգ, որը լռում էր, ցենզուրայի և վախի տակ էր: Ֆոբիաներ կային, արգելքներ, տաբուներ, որոնք նա հաղթահարում էր ինչ-որ ձևով, խորամանկություններով: Իսկ հետո կինոն հնարավորություն ստացավ խոսել ամեն ինչի մասին, ճշմարտության մասին: Եվ ծնվեց պսևդոսուտ տերմինը՝ «չեռնուխա» (մրոտում): Չեռնուխան այն կինոն է, որը չի ստում: Առաջին անգամ կինոյի ամբողջ պատմության մեջ: Եվ այդ ժամանակներից էլ տերմինն այդպես մնաց: Եվ այսօր մարդիկ դա համեմատում են սովետական այն ֆիլմերի հետ, որոնք մանկության տարիներին դիտելիս կոմֆորտ էին զգում: Իսկ այժմ դիսկոմֆորտ են ապրում, ու դա իրենց նյարդայնացնում է: Մեր ամենաոչկոմֆորտայինը Խուզիևն էր: Մինչև այդ Իտալիայում նկարում էր Անտոնիոնին, որի ֆիլմերում մարդիկ ողջ-ողջ անհետանում էին, մյուսները նոստալգիայից ինքնասպան էին լինում: Կամ` «Քաղցր կյանքը», որտեղ մարդն առանց որևէ հստակ պատճառի սպանում էր իր ամբողջ ընտանիքն ու ինքն իրեն: Կամ` Գոդարի «Խենթ Պյերոն», որտեղ պայթյուն է լինում առանց որևէ պատճառի: Կարո՞ղ եք մտաբերել սովետական որևէ ֆիլմ, որտեղ մարդն իր ներքին բողոքի հիման վրա պայթեցնում է ինքն իրեն:
- Նման ֆիլմեր չկան նաև ամբողջ հետսովետական շրջանում: Ոչ մի մեծ ֆիլմ` A դասակարգի կինոփառատոնում:
- Մի երկրի խնդիրները հստակ ասելու համար պետք է ապրել այնտեղ: Ռուսաստանի այսօրվա «ծուռմռտիկ» կինոն դարձել է սովետականի ժառանգորդը: Իսկ մյուս երկրները չդարձան: Չկարողացան: Ինչո՞ւ. չեմ կարող ասել: Երևի ամեն երկիր ունի իր պատճառները: Բայց իհարկե հիմնական պատճառն այն է, որ պետք է հայտնվի շատ տաղանդավոր մարդ, հանճարեղ և փայլուն մեկը: Հայտնվի ոչ մի տեղից (ինչպես հայտնվեց Զվյագինցևը), և ամեն ինչ միանգամից կփոխվի: