Գլխավոր Հոդվածներ

5 ամենակործանիչ զենքերն աշխարհում

5 ամենակործանիչ զենքերն աշխարհում

«Ստատուս-6» սուզանավ-ականակիր` առանց անձնակազմի



Երևի թե ամենասարսափազդու զենքը, որն այժմ գոյություն ունի, հենց «Ստատուս-6»-ն է, որը կրում է հսկայական հզորություն ունեցող միջուկային լիցք: Նրա մասին առաջին անգամ իմացան 2015-ին, երբ հեռուստատեսությամբ պատահաբար (կամ էլ չէ) ցուցադրեցին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության համալիրի բացման կադրերը: Պուտինն էլ էր այնտեղ:  Համալիրի մասին շատ բան հայտնի չէ, չնայած, որ աշխատանքների ընթացքն ու «Ստատուս-6»-ի փորձարկումները հավաստում են մի քանի ամերիկյան աղբյուրներ (հղում անելով ԱՄՆ-ի հետախուզությանը):
http://www.youtube.com/watch?v=GTYzOMKlg5M
Ենթադրվում է, որ սուզանավն ունակ է հաղթահարել 10 հազար կիլոմետր տարածություն: Հնարավորություն ունի զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն և սուզվել մինչև 1 կմ: Նման զինատեսակ ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ 1950-ականներին: «Սուպերտորպեդա»-ն ստացել էր T-15 անվանումը: Այն ժամանակվա տեխնոլոգիաները, սակայն, թույլ չտվեցին  «գծագիրը վերածել մետաղի» (Այն ժամանակ անհնար է պատրաստել կոմպակտ չափերի ատոմային սարքավորում): Ավելին` մարդկության պատմության ամենահզոր ռումբի` «Ռումբի արքա»-յի փորձարկումը` 57 մեգատոննա հզորությամբ (տրոտիլային էկվավիլենտով, 100 մեգատոննա պրոյեկտի շրջանակներում), անցկացվել են 1961 թվականին: T-15-ը պետք է համալրվեր 100 մեգատոննա հզորությամբ ատոմային մարտագլխիկով: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ չափերի ավեածություններ կարող է առաջացնել նման ստորջրյա պայթյունը հակառակորդի ափերի մոտ, բավական է մի քանի թիվ: Էպիկենտրոնից 18.5 կմ շառավղով ալիքի բարձրությունը հասնում է 101-ից մինչև 228 մետր, իսկ 185 կմ շառավղով` 10.1-ից 22 մետրի: Էպիկոնտրոնից անգամ 925 կմ հեռավորության վրա պահպանվում են 2-4.6 մետր բարձրության ալիքներ: Այդպիսի սահմռկեցուցիչ ցունամիին գումարվում է շրջակա միջավայրի ճառագայթումը:

Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Р-36M2 «Воевода»



Այն ամենածանր,  հեղուկ վառելիքով աշխատող միջմայրցամաքային հրթիռն է: Միջմայրցամաքային հեռավորության վրա կարող է ուղարկել 8800 կգ «օգտակար ծանրաբեռնվածություն» (հեռավորությունը` 100 հազար կիլոմետր): Ավելի թեթև զանգվածը այն կարող է ուղարկել նույնիսկ մինչև 16 հազար կիլոմետր:  Առավելագույն ծանրաբեռնվածության ժամանակ  «Воевода»-ն կրում է ատոմային 10 մարտագլխիկ, յուրաքանչյուրը 800 կիլոտոննա հզորությամբ (տրոտիլային սանդղակով), կամ էլ մեկ սուպերմատագլխիկ` 25 մեգատոննա հզորությամբ: Այդքանով հանդերձ հրթիռը գտնվում է բարձր պաշտպանված հրթիռահորում, որը վնասելը հեշտ չէ նույնիսկ միջուկային զենքին (հարկավոր է գրեթե ուղիղ նշանառություն):
http://www.youtube.com/watch?v=9mHL-89GSt8
Ավերածությունները` 800-կիլոտոննա ուժգնությամբ մարտագլխիկը ընկնելով Վաշինգտոնի կենտրոնում` 6.53 կմ շառավղով կոչնչացնի ամեն ինչ, իսկ հրդեհներ և երրորդ կարգի այրվածքներ բնակչությունը կստանա 11.1 կմ շառավղով: Մեկ վայրկյանում կզոհվի մոտ 500 հազար մարդ, կվիրավորվի մոտ 800 հազարը: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքի բնակչությունը 600 հազար է (այսինքն` արվարձաններն էլ անմասն չեն մնա): Եթե այդ հզորությամբ ռուբն ընկնի Մոսկվայի կենտրոնում, զոհերի քանակը կանցնի միլիոնից, իսկ վիրավորների թիվը կհասնի մինչև 3 միլիոն:

Trident II սուզանավերի բալիստիկ հրթիռներ



Յուրաքանչյուր այդպիսի հրթիռ կարող է տանել 14 միջուկային թեթև մարտագլխիկներ` 100 կիլոտոննա հզորությամբ: Հարվածի հեռավորությունը 7800 կմ: Այս հրթիռները մարդկության պատմության մեջ ստեղծված ամենաարդյունավետ հրթիռներից են (157 հաջողված անընդհատ կրակ): Դրանք գերճշգրիտ են: նշանակետից հեռու ընկնելու շառավիղը կազմում է 90-120 մետր:
http://www.youtube.com/watch?v=p5fOaBnlT2E

 Քիմիական և կենսաբանական զենք



«Քիմիական զենք» հասկացությունը շատ բազմանշանակ է արցունքաբեր գազը, որն օգտագործվում է գրեթե միշտ ու ամեն տեղ, նույնպես քիմիական զենք է: Մենք խոսում ենք զանգվածային ոչնչացման զենքերի մասին: ԽՍՀՄ-ի անկման և Սառը պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում կուտակվել էր քիմիական զենքի հսկայական քանակություն, համապատասխանաբար 40 հազար և 31500 տոննա: Հիմնականում դրանք ներկայացված էին ավիառումբերի տեսքով, որոնք պարունակում էին այնպիսի թույներ, ինչպիսիք են V գազերը, զարինը, զոմանը, իպրիտը, լյուիզիտը և ֆոսգենը: 1997 թվականին գործածության մեջ մտավ քիմիական զենք կիրառելու արգելքը և երկրները ակտիվորեն սկսեցին ոչնչացնել կուտակված պաշարները: Երկու գերտերությունները ոչնչացրել են թունավոր արսենալի գրեթե 80 տոկոսը, սակայն կան տվյալները, որ քիմիական զենք ունեցող և ոչ մի պետություն ամբողջությամբ չի զինաթափվել:
http://www.youtube.com/watch?v=9SLthPhJ_38

Ավիառումբերը մեծ ուժ են` բոլոր ռումբերի ծնողները



2003 թվականին Իրաք ուղարկեցին ու այդպես էլ չօգտագործվեցին ամերիկյան  GBU-43/B Massive Ordnance Air Blast (MOAB) տեսակի ավիառումբերը: Այդ ռումբերի հապավումը սակայն բացեցին լրիվ ուրիշ լադի վրա` Mother of all bombs (բոլոր ռումբերի մայրը): Ավիառումբի զանգվածը գերազանցում էր 10 տոննան: Խոցման շառավիղը` 150 մետր, իսկ պայթյունից առաջացած ալիքի հասցրած վնասները` 1500 մետր: Սա, իհարկե, միջուկային զենք չէ, սակայն, ի տրաբերություն դրա, MOAB-ը կարելի է կիրառել հակառակորդի ոչնչացման համար:
Ավելի ուշ` 2007-ի սեպտեմբերի 11-ին փորձարկվեց գերհզոր վակումային ավիառումբ, որի պաշտոնական անվանումն անհայտ է: Պայթյունի ուժգնությունը երկու անգամ գերազանցում էր MOAB-ին` չնայած այն հանգամանքին, որ պայթեցնող զանգվածը մեկ տոննայով պակաս էր: Քանի որ պաշտոնական անվանումն այդպես էլ անհայտ մնաց, լրատվամիջոցները նրա համար անուն մտածեցին, ի հակադրություն ամերիկյան MOAB-ի: Այն անվանեցին «Բոլոր ռումբերի հայր»:

Աղբյուրը

Տարածել