Հայոց Ցեղասպանություն – 102.  Թուրքիային ծնկի չբերելը նշանակում է թողություն տալ նրա մեղքերին

Հայոց Ցեղասպանություն – 102. Թուրքիային ծնկի չբերելը նշանակում է թողություն տալ նրա մեղքերին

Թուրքերը շարունակում են իրենց հին քաղաքականությունը: Ցեղասպանության ժխտումը ավելի մեծ հանցանք է:

Կոմս Վուլֆ Մետերնիչ

Գերմանիայի դեսպանը, 1916

«Լուծել հայկական հարցը` բնաջնջելով հայ ազգին: Թուրքական կառավարությունը մերժում է թե՜ մեր ներկայացուցիչներին, թե՜ ամերիկյան դեսպանատանը, թե՜ Պապի պատվիրակությանը, թե՜ դաշնակից ուժերի սպառնալիքներին, թե՜ աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արևմտյան հասարակության կարծիքը»:

Թեոդոր Ռուզվելտ

ԱՄՆ նախագահ, 1918

«Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր: Թուրքիային ծնկի չբերելը նշանակում է թողություն տալ նրա մեղքերին: Սա նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխիքների մասին բոլոր խոսակցությունները հիմարություն են»:

Ջիմի Քարթեր

ԱՄՆ նախագահ,1978

«Աշխարհին հայտնի չէ, որ եղել է ամբողջ հայ ժողովրդին բնաջնջելու համաձայնեցված փորձ: Դա ամենամեծ ողբերգությունն է, որ կարող էր պատահել է որևէ ազգի հետ: Եվ չեն էլ եղել նյուրնբերգյան դատավարություններ»:

Ռոնալդ Ռեյգան

ԱՄՆ նախագահ, 1981

«Հոլոքոստին նախորդել է հայերի Ցեղասպանությունը և հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը: Երբեք չպետք է մոռացվեն հոլոքոստի դասերը»:

Ջորջ Բուշ ավագ

ԱՄՆ նախագահ, 1990

«Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների ձեռքով 1915-1923թթ. կրած սարսափելի ջարդերը»:

Ջոն Էվանս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, 2005

«Այսօր ես կանվանեմ դա հայերի Ցեղասպանություն: Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ասել, որ ամերիկացիներիս համար անհարմար է խաղալ բառերի հետ: Իրերն իրենց անուններով է պետք կոչել»:

Առնոլդ Թոյնբի

Բրիտանացի պատմաբան, 1915

Այս բոլոր դաժանությունները կատարվել են հայերի դեմ:

Անատոլ Ֆրանս

Ֆրանսիացի հեղինակ, 1916

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ համեմատվի հայերի ջարդերի հետ:

Ֆրիտյոֆ Նանսեն

Նորվեգացի հումանիստ, 1915

Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որ իր հավասարն ունենա 1915թ. սկսված ջարդերի հետ: Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատ:

Ժակ դե Մորգան

Ֆրանսիացի գիտնական, 1915

Արևմտահայերի տեղահանությունները ազգի քողարկված ոչնչացում են: Չկա որևէ հարուստ լեզու, որը կնկարագրեր այդ սարսափները:

Վալերի Բրյուսով

Ռուս բանաստեղծ, 1917

Թուրքերը շարունակում են իրենց հին քաղաքականությունը: Նրանք չեն դադարի իրագործել զանգվածային և չափազանց սարսափելի ջարդերը, որ նույնիսկ Լենկ Թեմուրը չէր համարձակվի անել:

Հենրի Մորգենթաու

1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանն Օսմանական կայսրությունում, 1919

Երբ թուրքական իշխանությունը այդ տեղահանությունների կարգադրությունը տվեց` ստորագրեց մի ամբողջ ազգի մահվան հրամանագիր: Նրանք սա լավ էին հասկանում, մեզ հետ զրուցելու ժամանակ ոչ էլ թաքցնում էին դա:

Կոմս Վուլֆ Մետերնիչ

Գերմանիայի դեսպանը, 1916

Լուծել հայկական հարցը` բնաջնջելով հայ ազգին: Թուրքական կառավարությունը մերժում է թե՛ մեր ներկայացուցիչներին, թե՛ ամերիկյան դեսպանատանը, թե՛ Պապի պատվիրակությանը, թե՛ դաշնակից ուժերի սպառնալիքներին, թե՛ աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արևմտյան հասարակության կարծիքը:

Թեոդոր Ռուզվելտ

ԱՄՆ նախագահ, 1918

Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր: Թուրքիային ծնկի չբերելը նշանակում է թողություն տալ նրա մեղքերին: Սա նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխիքների մասին բոլոր խոսակցությունները հիմարություն են:

Գրել կարծիք