ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գնել Նալբանդյան. Ծիծեռնակաբերդում «հայրենասիրությա

Գնել Նալբանդյան. Ծիծեռնակաբերդում «հայրենասիրության ակտը շրջապատին ի ցույց դնելու» մոնումենտալ արարողության մասին

Լենինի դամբարան մտե՞լ եք: Ո՞չ: Այնտեղ այնպիսի խորհրդավոր լռություն է, որ ակամա գիտակցում ես մեծ պատմությանն առնչվելու և մեծ պետության մասնիկ լինելու կարևորությունը: Այդպես է ոչ թե այն պատճառով, որ բոլոր այցելուները կիրթ են ու գիտակից, այլ որովհետև դեպի սարկոֆագ տանող միջանցքներում ամեն քայլափոխի կանգնած են հատուկ աշխատակիցներ, որոնք այցելուներին շշնջոցով հրահանգում են` «Լուռ», «Քայլեք անձայն», «Աստիճան կա», «Անաղմուկ», «Գլխարկը` ձեռքին»: Դամբարանում լուսանկարել չի կարելի, սարկոֆագի կողքին կանգնել չի կարելի:
Այլ պատկեր է Ծիծեռնակաբերդում: Թմբուկի ներսում մշտական խառնաշփոթ ու նվաստացնող աղմուկ է, որը հատուկ է անկիրթ և անկազմակերպ զանգվածին: Անհեթեթ խոսակցությունները, իրար հենց այնպես ձայն տալն ու քիթը քաշելով հրմշտելը հիշեցնում են Ստամբուլի ու Տաշքենդի շուկաները: Անմար կրակի կողքին մեկ ծաղիկ դնելը վերածվում է «հայրենասիրության ակտը շրջապատին ի ցույց դնելու» մոնումենտալ արարողության: Վերջին տարիներին նաև մոդայիկ է դարձել ծաղիկը դնելիս սելֆի անելը` Անմար կրակին ֆոնին: «Չէ, էս մեկը լավ չստացվեց, մի հատ էլ»:
Տարիներ շարունակ ընդունված էր նաև Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհին` Լուսինե Զաքարյանի աստվածային ձայնի ուղեկցությամբ քայլելիս, ընկերներով արևածաղիկ չրթելը, հեռախոսով ռաբիզ լսելը, բարձրաձայն անեկդոտներ պատմելը, հռհռալը, իրար բրթբրթելով առաջ վազելը` տրորելով ճեմուղու կողքին բուսած խոտը, շրջակա անտառի ծառերի միջով տռճիկ տալն ու մյուսներից առաջ ընկնելու համար` պարտիզանների պես արշավելը դեպի Խոնարհման թմբուկ, ամբողջ ճանապարհին աղտոտելն ու եղած-չեղածը ոտքի տակ թափելը:
Այս ավանդույթը  դեռ պահպանվում է: Լավ է, որ մասամբ սրբագրվել է. հիմա աղբամաններ են հայտնվել ճեմուղու երկայնքով: Բայց հսկող ոստիկանների ներկայությունը դեռ չունի այն սաստիչ ազդեցությունը, որ ենթադրվում է համազգային տրտմության օրը: Իրենց կուսակցություն համարող խմբակներն էլ դեռ չեն գիտակցում, որ այդ օրը կարող են օգնել իրավապահներին` նրանց կողքին կանգնեցնելով իրենց գիտակից անդամներին` միատեսակ թևկապներով, որպեսզի դեպի Ծիծեռնակաբերդ շարժվող թափորի յուրաքանչյուր անդամ ամեն քայլափոխի լսի պետության ու պատմության սթափեցնող, քաղաքակրթող ու պարտադրող շշնջոցը. «Լուռ», «Քայլեք անձայն», «Անաղմուկ»:

Տարածել