Ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին. Ո՞վ է նա և որքանո՞վ է աղմկալից այս դեպքը
Ո՞Վ Է ԱՐՍԵՆ ԵՐԵՎԱՆՍԿԻՆ
Արսեն Մկրտչյանը` Նվոյի տղա Պոնչ Արսեն Երևանսկին ծնվել է 1977 թ-ի օոգոստոսի 22-ին` Երևանում: Թագադրել է օրենքով գող Կնդոն:
Կնդոն` ծագումով հրազդանցի օրենքով գող Մաելս Մկրտչյանը, Արսենի հորեղբայրն է, հենց նա էլ 2001 թվականին թագադրել է Արսենին: Կնդոն այն եզակի օրենքով գողերից է, ում չեն սպանել, այլ մահացել է քաղցկեղից` 2005 թվականին:
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Արսեն Երևանսկին մեծ ազդեցություն ունի Մոսկվայում և Կալուգայում, զբաղվում է խոշոր դրամական միջոցների անօրինական կանխիկացմամբ: 2001 թվականին Հասան Ուսոյանը` Դեդ Հասանը, Պլոտնիկ Վորոնեժսկու և երեք օրենքով գողերի հետ մեկնում է Տուլա` գողական հավաքի, որի պատասխանատուն օրենքով գող Խրյակն է լինում:
Ինչ-ինչ պատճառներով Խրյակին հեռացնում են գործերից, ու Դեդ Հասանը Արսենին «նայող» է նշանակում: Դրանով նա նպատակ ուներ չեզոքացնել սլավոնական գողական թևն ու իր համար շահութաբեր շրջանների վերահսկողությունը փոխանցել իր մարդկանց, որոնք նաև ազդեցիկ են այդ շրջաններում:
Արսենը եկամուտների հիմնական միջոցը դրամական միջոցների անօրինական կանխիկացման գործարքններն են: Նա կասկածվում է նաև մանր ֆինանսական մեքենայությունների մեջ:
Ով է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե Ամարյանը
ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ
Նախկինում 5 անգամ դատապարտված Արսեն Երևանսկուն 6-րդ, վերջին անգամ ձերբակալել են 2017 թվականի հունվարի 31-ին` Մոսկվայի «Գանձակ» սրճարանում` հավաքի ժամանակ:
Ըստ ռուսական աղբյուրների, հավաքի պատճառը եղել է Մոսկվայի գործարարներից 40 միլիոն դոլարի պահանջը: Արսեն Երևանսկու հետ ձերբակալվել է ևս 9 մարդ, այդ թվում նաև Օբնինսկի « նայողը», և «բառիգը»` թմրավաճառը, ում մոտ թմրամիջոցների մեծ տեսականի է հայտնաբերվել:
Արսենի մոտ ևս հայտնաբերվել են թմրանյութեր, ենթադրաբար մետադոն և հերոյին: Խուզարկության ժամանակ Արսեն Երևանսկու ինքնազգացողությունը վատացել է, և ոստիկանները շտապօգնություն են կանչել:
Ըստ իրավապահների, նա թմրամոլ է, առանց կողմնակի օգնության հազիվ է տեղաշարժվում: Երբեմն նույնիսկ տեղաշարժվում է սայլակով: