10 խորհուրդ կինոպրոդյուսերից. ինչպե՞ս դիտել «արտհաուս» ֆիլմերը մինչև վերջ

10 խորհուրդ կինոպրոդյուսերից. ինչպե՞ս դիտել «արտհաուս» ֆիլմերը մինչև վերջ

Ոսկե Ծիրանին ընդառաջ հրապարակում ենք մեր տարածաշրջանի ամենախոստումնալից, ամբիցիոզ և երիտասարդ կինոպրոդյուսեր Իլյա Սթյուարթի խորհուրդները

Արդեն այս կիրակի կմեկնարկի Ոսկե ծիրան Երևանի միջազգային կինոփառատոնը: Սա նշանակում է, որ երևանյան սինեֆիլներին սպասվում է ոչ միայն կինեմատոգրաֆիստական հայփ, այլ նաև ստանդարտից դուրս, իսկական հեղինակային կինո, որը երբեմն կարող է ոչ այդքան դյուրամարս լինել հոլիվուդյան մեյնսթրիմի վրա նստած հանդիսատեսի համար:

  1. Աշխատեք հանել Ձեր բառապաշարից «արտհաուս» բառը: Բառ, որը հնարել էին իբրև հակադրություն   «մեյնսթրիմին», այսօր ամենուրեք սկսում են կիրառել իբրև անպարկեշտ հայհոյանք:
  2. Հերթագրվեք կինոդպրոցներից մեկի դասընթացներին և դուք արդեն չեք կարողանալու դիտել ֆիլմերը հենց այնպես, փոխարենը՝ բաժանելու եք այն մասերի, ինչն ավելի հետաքրքիր է:
  3. Հեռացեք կարծրատիպերից և կոտրեք Ձեր իսկ գլխում ստեղծված շաբլոնը: Հեղինակային կինոն շատ հաճախ ավելի թեթև է և հետաքրքիր, քան շտամպավորված կոմերցիոնը:
  4. Դիտումից առաջ կարդացեք ռեժիսորի և ֆիլմի մասին, գոնե սինոփսիսը: Մեծ հեղինակները միշտ ունենում են ոճի էլեմենտներ, ձեռագիր և սիրելի թեմա, որոնք արժանի են ուշադրության:
  5. Մի կոտրեք Ձեր գլուխը և մի փորձեք փնտրել թաքնված իմաստն այնտեղ, որտեղ այն չկա:
  6. Դիտեք կինո մի մարդու հետ, ով սիրում է կինեմատոգրաֆը: Նա կանի ամեն ինչ, որպեսզի դուք սևեռեք Ձեր ուշադրությունը կարևոր բաների վրա:
  7. Կանոնավոր այցելեք միջազգային կինոփառատոնները. Կաննում, Բեռլինում և Վենետիկում հայտնվում եմ հաջողակ հեղինակային կինոյի ամենավառ և ակտուալ օրինակները:
  8. Մի դիտեք անօրինական տարբերակը համացանցում, փոխարենը գնեք կինոթատրոնի տոմս: Ֆիլմը կարող է դուր չգալ, դա Ձեր իրավունքն է, բայց դուք սկզբունքորեն կդիտեք այն մինչև վերջ, իսկ եթե դուր գա՝ չեք ափսոսելու ձախսած գումարի համար:
  9. Անջատեք էլեկտրոնային սարքերը և դիտման ընթացքում մոռացեք Facebook-ի և Instagram-ի մասին: Դա, իմիջայլոց, վերաբերում է ցանկացած ֆիլմին:
  10. Նկարեք ֆիլմ ինքներդ:

GQ

Գրել կարծիք