Բացվեց «Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը
: Ներկայացրեցին նաև թիմի հատուկ մարզաշապիկները, որոնցով էլ «Արցախը» մուտք կգործի Հայաստանի Առաջին խմբի առաջնություն:
Նշենք, որ Արցախ թիմի գլխավոր գործընկերն ու աջակիցն է «Մեգնա» ընկերությունը, որը հանդիսանում է աշխարհահռչակ Renault ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ինչպես նշում է «Մեգնա» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Արսեն Մանասյանը, սպորտային նախաձեռնություններին աջակցելն ու խրախուսելը առաջնային է իրենց համար և նմանատիպ նախագծերի առկայությունը կարևոր է նաև հասարակության համար: Նշեց նաև,որ իրենք վստահ են, որ «Արցախ» թիմն ունենալու է բազմաթիվ հաջողություններ և իր ուրույն ձեռագիրն է թողնելու հայկական ֆուտբոլի զարգացման գործում»:
Թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին աջակցության համար և նշեց, որ թիմը բավականին պատրաստված է և նրանց առջև առաջին տեղով Բարձրագույն խմբի առաջնություն դուրս գալու խնդիր է դրված: «Արցախը» բալանսավորված ֆուտբոլ է դավանելու. պետք է և լավ հարձակվի, և լավ պաշտպանվի: Այն տարբերվում է մյուս թիմերից իր անհատ ֆուտբոլիստներով և նրանց գրագետ խաղով»,- նշեց Տ. Եսայանը:
«Արցախը» կապ է ունենալու նաև Արցախի մարզադպրոցի հետ: Այժմ էլ թիմի ֆուտբոլիստներից 5-ը Արցախից են: Մինչ կհստակեցվի սեփական մարզադաշտ ունենալու հարցը, նորաստեղծ թիմի տնային հանդիպումներին երկրպագուները կարող են հետևել նախկին «Միկա» մարզադաշտում: