«Ավրորայի» գույները. 12 երկրների 1000-ից ավելի երեխաներ մարդասիրության մասին պատմել են իրենց նկարներով
Թմբուկների զարկերով էլ «Ավրորա» մարդասիրական շարժմանը միացան նաեւ երեխաները: Աշխարհի 12 երկրների հազարից ավելի երեխաներ մարդասիրության, խաղաղաղության ու բարության մասին պատմում են իրենց գունապնակով:
Մրցանակակիր դարձավ Ժասմինի հետ` իր դպրոցից մրցույթին մասնակցել է 60 ներքինոսկեպարցի աշակերտ: Հատուկ մրցանակ ստացավ Ժասմինի «Արևը»: Արևը կտավների գլխավոր հերոսներից է:
Առաջին մրցանակը ստացած փոքրիկ նկարչուհին բեմ է բարձրանում վերջում: «Ավրորա» գեղարվետսական մրցույթի ժյուրին միանգամից նկատեց, Արփիի նկարն ամենապարզ լուծումներով ամենագունեղ կտավն է: Նկարչուհու մայրիկը համաձայնում է, կտավի աղջիկը նման է իր նկարչուհի դստերը, բայց Արփին ոգեշնչվել է Պիկասոյի աղջկա ու աղավնին կտավից: Նախ այն վերարտադրել էր նույնությամբ, հետո` յուրովի:
7-ամյա նկարչուհու առաջին մեծ հաղթանակն ավելի շատ հուզել է մայրիկին: Այն, որ աղջիկը նկարելու է, վստահ են: «Ավրորա» գեղարվեստական մրցույթի մրցանակներն էլ կօգնեն, որ փոքրիկ նկարիչները չդադարեն նկարել:
Լուսանկարները` mediamax.am