BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Արևելյան խոհանոց] Ալիևը գեներալների է պաշտոնանկ ա

[Արևելյան խոհանոց] Ալիևը գեներալների է պաշտոնանկ արել. ի՞նչ կապ ունեին նրանք փետրվարի դիվերսիաների հետ

Ադրբեջանի նախագահի հրամանով մարտի վերջին բանակի գլխավոր շտաբի երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ 2 գեներալ, պաշտոնանկ են արվել: ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովի և օպերատիվ վարչության հրամանատար, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևի պաշտոնանկության մասին լուրն ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին, սակայն մի քանի օր անց այդ նյութերն անհետացան բոլոր լրատվամիջոցների կայքերից: Որոշները նույնիսկ ներողություն խնդրեցին սխալ տեղեկություն հրապարակելու համար:  
Գեներալներն ու մյուս բարձրաստիճան զինվորականները, օրեր անց, այնուամենայնիվ պաշտոնանկ արվեցին: Որոշումները կայացվել են մարտի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավությամբ ծառայողական նիստի ժամանակ: Հենց այդ նիստի մասին մանրամասներ է հրապարակել Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը, որի տեղեկություններով բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունների պատճառը փետրվարի 24-25-ին արցախա-ադրբեջանական շփման գծի Մարտունու և Ակնայի ուղղությամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների գիշերային ձախողված դիվերսիաներն են: Հենց նրանք էին պատասխանատու այդ դիվերսիաների համար, որոնցից հետո միայն չեզոք գոտում 5 ադրբեջանցու դի էր մնացել:



[Արևելյան խոհանոց]



Աղբյուրի տեղեկություններով, իրականում, այդ գործողությունները նախաձեռնել ու գլխավորել է անձամբ ԳՇ պետ Նաջմեդին Սադիխովը, սակայն ձախողումից հետո պատասխանատվությունից խուսափելու համար, մեղադրել է իր գեներալներին: Ադրբեջանի նախագահականում դեռ մարտի սկզբից էին քննարկում խայտառակ ձախողման մեղավորներին պատժելու մասին և գլխավոր շտաբի պետը գիտեր դա: Ավելին, ՌՀԿԻ տեղեկություներով, Ալիևը բանակի գլխավոր շտաբում նոր փոփոխություններ է ծրագրում և Սադիխովը նոր պաշտոնի է հավակնում:
Այս գեներալի անունն Ադրբեջանում ամենաքննարկվողներից է: Նախ՝ Ադրբեջանի պաշտպանության նախորդ նախարար Սաֆար Աբիևի հետ թշնամական հարաբերությունների պատճառով: Հեյդար Ալիևն անձամբ է մի քանի անգամ միջամտել ու կանխել այս երկուսի համախոհների զինված բախումները: Մինչև այսօր Սադիխովի շունչն այս կամ այն չափով նկատվում է բանակային ինտրիգներում: Եվ Սադիխովի անունն ադրբեջանական մամուլում մի քանի անգամ շրջանառվել է Ռուսաստանի մարդն Ադրբեջանի բանակում ձևակերպումով: Ավելին՝ 2011-ին հրապարակումներ կային Գյումրի ռուսական ռազմաբազայում ծառայող Սադիխովի զարմիկի մասին, որի հետ, Ադրբեջանի բանակի բոլոր գաղտնի նյութերին տեղյակ գեներալն ամեն ամիս հանդիպում էր Դաղստանում. երկուսն էլ այնտեղ են ծնվել:

Տարածել