ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

10 կանոն անձնական էջը ադրբեջանական հաքերներից պաշտ

10 կանոն անձնական էջը ադրբեջանական հաքերներից պաշտպանված դարձնելու համար

Ապրիլին ու մայիսին պետք է պատրաստ լինել ադրբեջանական հաքերների ագրեսիվ  գրոհներին:  Հաքերների թիրախում են հայտնվում ոչ միայն կայքերը, նաև հայ օգտատերերի ֆեյսբուքի և Ինստագրամի հաշիվները:

Օգտագործեք գաղտնաբառերի պահպանման հավելվածներ  


LastPass-ը մեկն է այն տասնյակ հավելվածներից, որոնք ոչ միայն հիշեցնում են    գաղտնաբառերը, նաև օգնում գեներացնել նոր, անվտանգ կոդեր: Վիրտուալ էթիկետում ամենատարածված սխալը նույն գաղտնաբառը մի քանի հաշիվներում օգտագործելն է: Հավելվածը չի թողնի նույն գաղտնաբառը գրանցել տարբեր հաշիվների համար:

Երկաստիճան անվտանգությունը շռայլություն չէ


Չարագործը գաղտաբառի և լոգինի իմացության դեպքում  չի կարող մուտք գործել ձեր էջ՝ առանց SMS հաստատման: Կարգավորումներում տեղադրեք երկաստիճան անվտանգություն: Այն գործում է Microsoft-ի, Apple-ի և Google-ի բոլոր ծառայություններում: Երկաստիճան անվտանգությունից հետո պատրաստ եղեք ամեն անգամ հաշիվ մուտք գործելուց առաջ հավաքել այն կոդը, որը կուղարկվի սմարթֆոնին:

Ստուգեք հաշվի ակտիվությունը


Երբ կասկածներ ունեք, որ ձեր հաշիվ այլ մարդ է մտնում, կարող եք ստուգել էջի ակտիվությունը: Օրինակ, Gmail-ը ցույց է տալիս վերջին մուտքը, ինչպես նաև  ծանուցում է ուղարկում, երբ մուտք է լինում այլ  տարածաշրջանից: Կարող եք հաշվի ակտիվությունը ստուգել  Google–ում՝ այստեղ և  Facebook-ում՝ այստեղ:

Անվտանգ դարձրեք գաղտնաբառի փոփոխման կարգավորումները


Apple ID-ում գաղտնաբառը փոխելու համար չարագործը պետք է անցնի երկաստիճան   աուտենտիֆիկացիա(authentication)`նույնականացման գործընթաց կամ պատասխանի ստուգիչ հարցերի(օրինակ, նշեք ձեր սիրելի շան անունը): Gmail-ում գաղտնաբառի վերականգնման համար  պետք է բջջային համարը կամ այլընտրանքային էլ փոստը: Բայց այս բոլոր կարգավորումները պետք է տեղադրել նախապես: Տարբեր օնլայն թեսթերում, երբ հարցնում են  շան սիրելի անունը՝ լռեք: Հաճախ նման թեսթերը չարագործները պատրաստում են հեռահար նպատակներով:

Փոխեք գաղտնաբառերը


Տարին մեկ անգամ գաղտնաբառը թարմացնելն անհրաժեշտություն է: Մի զլացեք մտածել բարդ կոմբինացիաներ:

Այլընտրանքային էլ. փոստ


Ակտիվացրեք այլընտըրանքային էլեկտրոնային փոստ՝ տարբեր օնլայն ռեսուրսներում և սոց. ցանցերում  գրանցման համար: Մի կիսվեք այդ փոստով ընկերների հետ, թող դա լինի ձեր փոքրիկ գաղտնիքը:

Հետևեք, թե ինչ եք տարածում էջում


Սոց.ցանցերում բաց մի դրեք այն ամենը, ինչ կարող է օգտագործվել ձեր դեմ: Ծննդյան ամսաթիվը, հասցեն և հեռախոսահամարը փակ պահեք անծանոթների համար, կարգավորումներից դրանք բաց թողեք միայն ընկերների համար: Ոչ մի դեպքում գաղտնաբառում մի նշեք սիրելի ֆուտբոլային թիմի անունը, եթե նրանց մասին է ֆեյսբուքում յուրաքանչյուր երկրորդ գրառումը:

Օգտագործեք VPN


VPN –ը օգտակար տեխնոլոգիա է, որն օգնում է թաքցնել իրական գտնվելու վայրը, ինչպես նաև այն օգնում է մուտք ունենալ այն բոլոր ծառայություններին և կայքերին, որոնք չեն գործում երկրի տարածքում:

Հաճախ թարմացրեք օպերացիոն համակարգերը


Հնացած ՕՀ-ն հաքերների համար ևս մեկ խոցելիություն է:  Չարագործի կյանքը բարդացնելու համար թարմացրեք սմարթֆոնի օպերացիոն համակարգը և հավելվածները, երբ գալիս են ծանուցումները:

Կապակցված հաշիվներ


Ուշադիր եղեք այն ծառայություններին, որտեղ մուտք եք գործում Ֆեյսբուքյան հաշվով: Իհարկե, ավելի հեշտ է մուտք գործել Ֆեյսբուքով՝ խուսափելով  գրանցման գործընթացից: Հետևեք, թե ինչ տվյալների եք հասանելիություն տալիս տվյալ հավելվածի հեղինակներին:
Facebook-ում հասանելի ծրագրերը կարող եք ստուգել այս հղումով, իսկ Google-ում` այստեղ:  

Տարածել