BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Շառլ Ազնավուր անվան պարունակած մշակույթը պետք է գա

Շառլ Ազնավուր անվան պարունակած մշակույթը պետք է գա Հայաստան. Մաեստրոյի հետ` նրա երևանյան տանը

Ամեն քայլն ու շարժումը, հայացքն ու ժպիտը` Արտիստի է: Արտիսիտի, որն իր թանգարանում է: Թանգարան, որը միայն Հայաստանինն է: Նա ոււղղակի եկել է տուն, որի բանալիները ստանում է Նախագահից:
Ազնավուրի Երևանյան տունը, որ թանգարան է, այս պահից նաև հիմնադրամ է: «Ազնավուր»  հիմնադրամ: Անցած տարի է Շանսոնիեն որոշումը կայացրել:
_ Երբ միկրոֆոնին եմ մոտենում, հայերենս մոռացվում է: 
Ֆրանսերեն ավելի ճիշտ կձևակերպի: Որդին` Նիկոլան , ամեն քայլափոխի հոր կողքին է, այստեղ հովանոցն է պահում, մյուս պահին` ձեռքն է թևանցուկ: Այս պահին ու այս գործում էլ նրանք միասին են. համահիմնադիրն են այն հիմնադրամի, որը շարունակելու է Մաեստրոյի հայաստանյան բարեգործական ծրագրերը, որոնք Ազանվուրը սկսել էր 1988-ին:
_ Այս որոշումը կայացրել եմ մեծագույն հանգստությամբ ու վստահությամբ` տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրագործված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձաների վերակառուցումը և նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանեքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարդներին հնարավություն ընձեռենք իրենց երազանքներն իրականացնել հայրենի երկրուոմ: 
Ազնավուրի երևանյւան տանը մի ամբողջ համամարդակային ժառանգություն է պահվելու: Այստեղ կտեղափոխվի Ազնավուր ընտանիքի արխիվը, Շանսոնիեի աշխատասենյակի պարագաներ, անձնական իրեր:
_ Այո, Շառլ Ազնավուր անունը հանրաճանաչ է աշխահում, սակայն այդ անվան ամբողջ պարունակած մշակույթը ևս պետք է գա Հայաստան: Ոչ միայն Շառլ Ազնավուրի, այլ նաև բոլոր հայտնի հայերի գործերը պետք է թարգմանվեն, լինեն այստեղ: Կարևոր է, որ մշակույթը թարգամենք ու բերենք Հայաստան, որ Սփյուռքն ու Հայստանը կապենք իրար , - ասում է Մաեստրոն:
Երևանը հպարտ է ստանալ այս ժառանգությունը կենդանի լեգենդից: Երևանը մեծ պատասխատվությամբ կպահպանի աշխարհի համար ազնավուրյան մշակույթը` ընդգծում է նախագահ Սարգսյանը:
- Ինչպե՞ս կնկարագրեք Ձեզ մեկ բառով, - հարցը հնչում է Ազնավուր հիմնադրամի մասին ֆիլմում:
- Սեր: Սեր մարդկանց հանդեպ` սկսած իմ ընտանիքից, իմ ընկերներից, իմ հանդիստաեսից: Սեր մյուսների հանդեպ` անկախ կրոնից, գույնից, ռասսայից: Սեր ամբողջ մարդկության հանդեպ, -պատասխանում է Շանսոնիեն:
Աշխարհում առաջին տուն-թանգարանը, որը այցելուներին իր պատմությունը կապտմի հենց հերոսը: Աուդիոգիդի տեքստը մաեստրոն անձամբ է գրել ու կարդացել: Այստեղ կլինի նաև այն 20 ք/մ տարածքով փարիզյան բնակարանը, որտեղ ապրում էր բազմանդամ Ազնավուր ընտանիքը: Բայց մինչև այդ այցելուները կտեսնեն այն նավը, որով էլ Ազնավուրները Կոնստադնապոլիսից հասել էին Սալոնիկ, հետո Մարսել: Կլինի նաև ստուդիա, որտեղ այցելուները կկարողնան ձայնագրել Ազնավուրի երգերի իրենց կատարումները:
Տնից դուսր է գալիս` կարմիր ոճային բաճկոնը ուղղելով: Արտիստն առանց ծաղիկների, արտիստ չէ: Ազնավուրի փորքիկ հարևանուհին հենց այդպես էլ դիմավորում է նրան:
_ Ձեր հարևանուհին եմ, շատ եմ սիրում Ձեր երգերը, - ասում է 7 ամյա Էմիլիան:
Թանգարանը կգործի, Հայաստանը կզարգանա` հանգիստ է: հանգիստ է նաև, որ իր արմատներն այստեղ ամուր են գցված: Որդին ոչ միայն գործով, այլ նաև հոգով է կապվել հայրենիքի հետ: Նիկոլան կնքվել է Տաթևում:

Տարածել