9 բան, որոնք չի կարելի լուսանկարել Բաքվում. պետքական և ծիծաղելի, նոր ու հին արգելքներ
Ի՞նչ ընդհանրություն կա այդ բոլոր լուսանկարների միջև: Առաջինն այն է, որ այդ ամենը չէր կարելի լուսանկարել: Երկրորդ, հաճախ արգելքի մեջ ոչ մի իմաստ չկա: Կամ օրենքի համապատասխան հոդվածում:
Շուկա
mapio.net
Ես խնդիրների հանդիպեցի նաև ավտոկայանում: Ձնառատ օր էր, այդ պատճառով էլ ես ֆոտոխցիկս հանեցի պատյանից այն սպասումով, որ ինչ-որ հետաքրքիր բան կհանդիպի. Բաքվում ձյունը տարեկան մոտ յոթ օր է լինում: Իսկ ինքը ավտոկայանը ոչ մի արժեք չի ներկայացնում. խոժոռ, տգեղ շենք է: Այնուամենյանիվ, ինձ մոտեցավ ոստիկանն ու շատ տարօրինակ հարց տվեց. «Ինչո՞ւ եք այստեղ նկարում: Արգելված է»: Ես զարմացած էի, սակայն, չցանկանալով սրել իրավիճակը, ցույց տվեցի նրան բոլոր արած կադրերս: Ոստիկանը ներողություն խնդրեց, սակայն խնդրեց բարձրանալ անվտանգության ծառայության կաբինետ: Այնտեղ էլ միանգամից հարցաքննություն սկսվեց՝ «իսկ դուք ո՞ր մարմնից եք»: Կարող էի պատասխանել՝ մսից, բայց խոհեմաբար լռեցի: Դրան այլ հարցեր հետևեցին: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ լուսանկարեցին ինձ, իմ ֆոտոխցիկն ու անձը հաստատող փաստաթուղթը: Սակայն բաց թողեցին, քանի որ ավտոկայանի լուսանկարներ այդպես էլ չգտան: Այնուամենայնիվ, առանց պատտյանի տեխնիկայով ես ավտոկայանին անգամ կես կիլոմտր մոտ չեմ գնա:
Երկաթգիծ
JAMnews