BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ բանկոմատը «կուլ» է տ

Զոհրաբ Հարոյան. Ինչ անել, երբ բանկոմատը «կուլ» է տալիս քարտդ օտար երկրում. այս անգամ ինձ չօգնեց ոչ ծխելը, ոչ աղջիկը

Սա արդեն անհավատալի է: 3 շաբաթ Միացյալ նահանգները արեւելքից արեւմուտք չափեցի ու ճամփորդությանս նախավերջին օրը որոշեցի Ամերիկյան բանկի քարտս դատարկել, որովհետեւ Հայաստանում այդ քարտն այլեւս ինձ պետք չէր: Բացի այդ` ինձ Միացյալ Նահանգներ հրավիրող կազմակերպության ներկայացուցիչները հորդորեցին հանել գումարը, որովհետեւ նախադեպ էր եղել, երբ վերջին օրով ծրագրի մասնակիցներից մեկը փորձել էր գումար հանել ու բանկոմատը քարտը «կուլ» էր տվել:
Երեկոյան ընկերս եկավ եւ միասին գնացինք ամերիկյան բանկոմատից գումարս հանելու: Միացյալ Նահանգներում կան բանկոմատներ, որոնցից օգտվում ես հենց մեքենայի մեջ նստած: Բենզինի լցակայանի նման կողք կողքի շարված են բանկոմատները, մեքենայով մոտենում ես, առանց մեքենայից իջնելու գործարքդ անում ու հեռանում: Հենց այդպիսի մի բանկոմատի մոտեցանք, նախ ստուգեցինք հաշիվը, ապա քարտը վերադարձրեց, հետո փորձեցինք գումարն հանել ու լռություն… Բանկոմատը քարտը «կուլ» տվեց:

Ո՞ր դեպքերում է բանկոմատը քարտը «կուլ» տալիս



  1. Երբ քարտի PIN կոդը 3-5 անգամ սխալ եք հավաքում

  2. Քարտի ժամկետը լրացել է

  3. Երբ քարտից փորձում ես հանել ամբողջ գումարը, կամ շատ մեծ գումար

  4. Բանկոմատի տեխնիկական խափանման պատճառով:


Ընկերս ծեծում է բանկոմատը, ես սկսեցի ծխել: Քարտի վրա 300 դոլար էր, որը նախատեսել էի վերջին օրվա գնումների համար: Երեկոյան ժամը 7-ն է` այսինքն բանկերում աշխատանքային ժամն ավարտված է: Բացի այդ` քարտն իմ անունով չէ, ինձ հրավիրող կազմակերպության անունով է, որը գտնվում է Վաշինգթոնում, ես Լոս Անջելոսում եմ:


Զոհրաբի արկածները`



Բանկոմատի վրա գրված հեռախոսահամարով զանգեցինք և օպերատորին շատ մանրամասն ներկայացրեցինք ինչ է տեղի ունեցել: Օպերատորը մի քանի խաչաձեւ հարցեր տվեց, որից հետո հասկացավ, որ իսկապես ծանր իրավիճակ է ու խնդրեց մի քանի րոպե սպասել: 5 րոպեից հետ զանգեց ու ասաց, որ փորձում է բանկոմատը վերագործարկել, որպեսզի քարտը հետ տա: Էկրանը սեւացավ, կրկին միացավ կանաչ լույսը կրկին սկսեց թարթել, բայց քարտն այդպես էլ չկա: Գործողությունը դեռեւս չէր ավարտվել կապն անջատվեց:
Փորձեցինք հետ զանգել, բայց արդեն այլ օպերատոր պատասխանեց: Այս երկրորդ օպերատորը երկար լսելուց հետո մեզ հորդորեց գնալ բանկ, դիմում գրել եւ մի քանի օրից ստանալ նոր քարտ: Չնայած 12 անգամ բացատրեցինք, որ մի քանի օր չունենք, որ հաջորդ օրն իմ թռիչքն է, որ դա իրենց բանկոմատի մեղքն է, որովհետեւ ոչ մի սխալ գործողություն չենք արել, որ կբողոքենք իր շեֆերին, միեւնույնն է` օպերատորը կրկին հորդորեց գնալ, դիմել բանկ եւ ստանալ նոր քարտ:
Երրորդ փորձն էլ արեցինք, այս անգամ աղջիկ էր: Ես ուրախացա, սովորաբար աղջիկների հետ իմ գործերն ավելի լավ են ստացվում, բայց պարզվեց այս աղջիկը բացառություն է: Շատ պարզ պատասխանեց, որ ցավում է կատարվածի համար եւ ոչինչ չի կարող անել, միակ տարբերակը հաջորդ օրը բանկ գնալն է:

Ի՞նչ անել, երբ բանկոմատը «կուլ» է տվել քարտդ



  1. Սպասել առնվազն 15 րոպե, որովհետեւ երբեմն համակարգը կարող է կախել եւ վերագործարկումից հետո քարտը վերադարձնում է: Եթե դուք չեղաք բանկոմատի մոտ, ձեր քարտը կհայտնվի ուրիշի ձեռքին:

  2. Բանկոմատների վրա սովորաբար գրված է լինում հեռախոսահամար: Եթե տեսնում եք, որ քարտը վստահաբար չի վերադարձնելու անհրաժեշտ է զանգահարել այդ համարով:

  3. Սպասարկող կազմակերպությունը բլոկավորում է ձեր քարտը եւ դուք պետք է մոտենաք բանկ, որպեսզի դիմում լրացնեք, կամ ֆաքսով ուղարկեք դիմում ապաբլոկավորման համար:

  4. Ցանկալի է մոտենալ ոչ թե բանկի այն մասնաճյուղին, որը ձեզ է մոտ, այլ այն մասնաճյուղին, որը սպասարկում է այդ բանկոմատը: Ինկասացիան բանկոմատից քարտը տեղափոխում է սպասարկող մասնաճյուղ, որի մասին տեղեկությունը գրված է լինում բանկոմատի վրա:


Բանն այն է, որ այս քայլերի հաջորդականությունը ինձ ոչ մի կերպ չէր օգնելու: Այսինքն միեւնույնն է ես այդքան ժամանակ չունեի: Ես ստիպված դիմեցի ինձ հրավիրող կազմակերպությանը եւ բացատրեցի ինչ է տեղի ունեցել, որից հետո կազմակերպությունը իմ անդորրագրի հիման վրա ինձ փոխանցեց այդ գումարը, որն հետո իրենք կստանան բանկից:

Տարածել