BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Օբամայի 8 տարիները Սպիտակ տանը. Ամերիկան հրաժեշտ է

Օբամայի 8 տարիները Սպիտակ տանը. Ամերիկան հրաժեշտ է տվել 44-րդ նախագահին

Օբամայի հրաժեշտի ելույթը կայացավ նույն սրահում, որտեղից 8 տարի առաջ սկսվել էր նրա նախագահությունը: Օբամայի գրեթե բոլոր արտահայտությունները ընդհատվում էին ծափերով:
Ամփոփելով նախագահությունը Բարաք Օբաման ընդգծում է. 8 տարում Ամերիկան ոչնչացրել է 10-նյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին: Առանց մեկ կրակոցի լուծել է Իրանի միջուկային խնդիրը, վերականգնել է կապը Կուբայի հետ, հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամն ու ստեղծել պատմության մեջ ամենաշատ աշխատատեղերը:

«Գրեթե բոլոր առումներով Ամերիկան այսօր ավելի ուժեղ և ավելի լավն է, քան 8 տարի առաջ, երբ նոր էինք սկսում»:

Բայց այդ ընթացքում ստեղծվել են նաև նոր խնդիրներ: Բարաք Օբաման Միացյալ նահանգների համար սպառնալիք է համարել ահաբեկչությունն ու բռնապետական ռեժիմները: Կանխատեսել է Իսլամական պետության հիմնահատակ ոչնչացումը և խոսել մրցակիցների մասին. «Ռուսաստանը և Չինաստանը չեն կարողանա աշխարհում հասնել այն ազդեցությանը, որը մենք ունենք: Եթե իհարկե մենք չհանձնվենք մի մեծ երկրի, որը վախեցնում է իր փոքր հարևաններին»:
http://www.youtube.com/watch?v=hNVr4p5ijJ4
Հազարավոր ամերիկացիների ներկայությամբ Օբաման մեծարել է կնոջը՝ արժանանալով ոտնկայս ծափերի:
«Միշել Ռոբինսոն. անցած 25 տարիներին դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը: Դու Սպիտակ տունը դարձրեցիր տուն բոլորի համար»:

Օբաման ընդգծել է. 10 օրից աշխարհը կտեսնի ամերիկյան ժողովրդավարության ամենացայտուն տարբերանշանը. իշխանության խաղաղ փոխանցումը մի նախագահից մյուսին: Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին:

Տարածել