Օբամայի 8 տարիները Սպիտակ տանը. Ամերիկան հրաժեշտ է տվել 44-րդ նախագահին
Օբամայի հրաժեշտի ելույթը կայացավ նույն սրահում, որտեղից 8 տարի առաջ սկսվել էր նրա նախագահությունը: Օբամայի գրեթե բոլոր արտահայտությունները ընդհատվում էին ծափերով:
Ամփոփելով նախագահությունը Բարաք Օբաման ընդգծում է. 8 տարում Ամերիկան ոչնչացրել է 10-նյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին: Առանց մեկ կրակոցի լուծել է Իրանի միջուկային խնդիրը, վերականգնել է կապը Կուբայի հետ, հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամն ու ստեղծել պատմության մեջ ամենաշատ աշխատատեղերը:
«Գրեթե բոլոր առումներով Ամերիկան այսօր ավելի ուժեղ և ավելի լավն է, քան 8 տարի առաջ, երբ նոր էինք սկսում»:
Բայց այդ ընթացքում ստեղծվել են նաև նոր խնդիրներ: Բարաք Օբաման Միացյալ նահանգների համար սպառնալիք է համարել ահաբեկչությունն ու բռնապետական ռեժիմները: Կանխատեսել է Իսլամական պետության հիմնահատակ ոչնչացումը և խոսել մրցակիցների մասին. «Ռուսաստանը և Չինաստանը չեն կարողանա աշխարհում հասնել այն ազդեցությանը, որը մենք ունենք: Եթե իհարկե մենք չհանձնվենք մի մեծ երկրի, որը վախեցնում է իր փոքր հարևաններին»:
http://www.youtube.com/watch?v=hNVr4p5ijJ4
Հազարավոր ամերիկացիների ներկայությամբ Օբաման մեծարել է կնոջը՝ արժանանալով ոտնկայս ծափերի:
«Միշել Ռոբինսոն. անցած 25 տարիներին դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը: Դու Սպիտակ տունը դարձրեցիր տուն բոլորի համար»:
Օբաման ընդգծել է. 10 օրից աշխարհը կտեսնի ամերիկյան ժողովրդավարության ամենացայտուն տարբերանշանը. իշխանության խաղաղ փոխանցումը մի նախագահից մյուսին: Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը