ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ամերիկան հետ կանգնեց. Ասադին տապալելն այլևս նպատակ

Ամերիկան հետ կանգնեց. Ասադին տապալելն այլևս նպատակ չէ

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է. «Մեր առաջնահերթությունն այլևս Ասադի հեռացման վրա կենտրոնանալը չէ»:
6 տարի Վաշինգտոնը տարբեր ձևակերպումներով պնդում էր. «Ասադը պետք է հեռանա»: Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը արդեն 5 ամիս ձևակերպում է արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու Օբամայից ժառանգած խնդիրների նկատմամբ սեփական մոտեցումները: Ամերիկյան քաղաքական համակարգը աշխարհում ամենակայացածներից է, և հիմնարար հարցերում կտրուկ փոփոխություններ սովորաբար չեն լինում:
Սիրիայի հարցում Վաշինգտոնն այժմ ամեն ինչ փոխում է: Եթե Ասադի հեռացումը առաջնահերթ չէ, ապա տարածաշրջանում դաշնակիցների հետ պայմանավորվածությունների մի ամբողջ շքերթ նույնպես ենթակա է վերանայման:
2011-ից Օբամայի վարչակազմը փորձում էր հասնել Բաշար Ասադի տապալմանը: Ցույցերը ուժով խեղդելու, մարդկանց նկատմամբ ռազմական ուժ, այդ թվում` ավիացիա կիրառելու սիրիական քաղաքականությունը հրապարակային գլխավոր պատճառն էր: Մյուս կողմից, Ասադի ամենաանհանդուրժող հակառակորդները Ամերիկայի գլխավոր դաշնակիցներն էին` Թուրքիա, Սաուդյան Արաբիա և Ծոցի արաբական երկրներ: Ասադին հեռացնելը դարձավ բոլորի գերնպատակը:
2015-ին Դամասկոսը պաշարման մեջ հայտնվեց: «Ասադի իշխանության ժամերը հաշված են», - ասում էին արդեն 4 տարի նրա դեմ պայքարող ընդդիմադիր զինյալներն ու նրանց հովանավորները:



Սիրիական պատերազմի մասին գրել ենք նաև`



Հենց այս ժամանակ Ռուսաստանը սկսեց ռազմական աննախադեպ գործողություն` ամբողջ աշխարհին ցուցադրելով իր նոր սպառազինության արդյունավետությունը: Ասադի դիրքերն ամրապնդվեցին ու սկսվեց նոր փուլ` պատերազմ` առանց ավարտի:
Ասադն այս ընթացքում պնդում էր նույնը: Զինված ընդդիմությունը ահաբեկչություն է: Չնայած տրամագծորեն հակառակ մոտեցումներին ռուս-ամերիկյան գործակցության ծիլեր ի վերջո հայտնվեցին: Սկսվեց ընդդիմադիրներին ահաբեկիչներից բաժանելու գործընթաց, որն առ այսօր չի ավարտվել:
 
Խնդիրը բարդանում էր հենց Վաշինգտոնի ու տարածաշրջանում իր դաշնակիցների միջև հակասություններով: Ասադի երկարակեցությունը բոլորին նյարդայնացրեց, անհամաձայնությունները ջրի երես դուրս եկան: Պատերազմը երկարեց և ռազմական ամենակենսունակ ուժը դարձան Սիրիայի քրդերը: Ամերիկան սկսեց նրանց հետ աշխատել, ինչը պայթեցրեց Էրդողանի համբերությունը:
Այս ընթացքում սկսվեց Իսլամական պետության հաղթարշավը, իսկ սա ուժ էր, որը դեմ էր բոլորին: Ի վերջո Ամերիկան, դեռ Օբամայի ժամանակ, մեղմեց հակաասադական հռետորաբանությունը, բայց նրա հեռացման գաղափարից երբեք չհրաժարվեց: Դա տեղի ունեցավ Թրամփի նախագահության 5-րդ ամսում:
Ասադը մնում է:
Եվ մնում է Վաշինգտոնի դաշնակիցների զայրույթը:

Տարածել