Ֆրանսիան նշում է ազգային տոնը․ 10 ուշագրավ փաստ Բաստիլի մասին
- Չնայած ամբողջ աշխարհը հուլիսի 14-ը անվանում է Բաստիլի գրավման օր, ֆրանսիացիները այն պարզապես անվանում են Ազգային տոն, բերդը նախընտրում են չհիշատակել:
- Բաստիլը ի սկբազնե /1370 թ./ կառուցվել էր որպես Փարիզի արևելյան դարպաս: Սա ամրոց էր, որը պաշտպանում էր քաղաքը 100-ամյա պատերազմի ժամանակ:
- 1420 թվականին բերդը գրավել են անգլիացիները՝ օկուպացնելով ամբողջ Փարիզը:
- 16-րդ դարում այն ծառայել է որպես պետական գանձարան:
- Այս կառույցը բանտի է վերածել կարդինալ Ռիշելյեն:
- 1717 թվականին Բաստիլում բանտարկեցին մի գրողի՝ Ֆրանսուա-Մարի Արուե անունով: Սա ճակատագրական եղավ ոչ թե գրողի, այլ բանտի համար: Երիտասարդը սկսեց գրքեր գրել, և երբ բանտից դուրս եկավ, վերցրեց կեղծանուն, որն այսօր ասոցացվում է ֆրանսիական ամբողջ հեղափոխության հետ: Դա Վոլտերն էր:
- Բանտը՝ որպես միապետության խորհրդանիշ, հիմնահատակ քանդել են հեղափոխությունից մեկ տարի անց՝ 1790 թվականին: Բաստիլը ոչնչացնելուց հետո հեղափոխականները բերդի վայրում տեղադրել էին գիլիոտին հեղափոխության թշնամիներին գլխատելու համար:
- Բաստիլի գլխավոր դռան բանալին ֆրանսիացիները նվիրել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին:
- 1813-1846 թվականներին Բաստիլի վայրում տեղադրել էին հսկա փղի բրոնզեձույլ արձան: Սա Նապոլեոնի գաղափարն էր:
- Բաստիլի բերդի վայրում այսօր գտնվում է 10 փողոցի հատման կետ դարձած Բաստիլի հրապարակը:
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)