ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանսիայի նախագահն առանց «առաջին տիկնոջ». սա 200 հ

Ֆրանսիայի նախագահն առանց «առաջին տիկնոջ». սա 200 հազար ֆրանսիացիների պահանջն է

Այս կարծիքն ունի Ֆրանսիայի 200 հազար քաղաքացի, ովքեր ստորագրել են համապատասխան խնդրագիրը: Խնդրագրի հեղինակ Թիերի Փոլ Վալետի կարծիքով, նախագահի տիկնոջ համար հանրային միջոցներից առանձին բյուջե հատկացնելու կարիք չկա: Մինչդեռ Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալով` իշխանությունները համապատասխան օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստում առաջին տիկնոջ դերին պաշտոնական կարգավիճակ տալու նպատակով:

Ֆրանսիայի օրենսդրությունը նախագահի տիկնոջը պաշտոնական կարգավիճակ չի տրամադրում, բայց որպես կանոն, նախագահի կինն իր գրասենյակն է ունենում Ելիսեյան պալատում, մեկ կամ երկու օգնական և թիկնապահներ, բացի այդ, ընդունված է, որ նա ուղեկցում է նախագահին պաշտոնական միջոցառումներին և զբաղվում բարեգործությամբ:
Առաջին տիկնոջ դերին պաշտոնական կարգավիճակ տալը նախագահական արշավի ընթացքում Մակրոնի խոստումներից մեկն է եղել: Ֆրանսիական TF1 հեռուստաընկերության եթերում Մակրոնը խոստացավ, որ առաջին տիկնոջ ծախսերը հարկատուների ուսերին չեն ընկինի:

«Պետք է վերջ դնել այդ երկերեսությանը: Եթե կին ունես, նա պետք է ընդունված լինի այդ դերում»:
Մակրոնի ընդդիմադիրներն էլ Մակրոնին են մեղադրում երկերեսության մեջ: Քանի որ նախագահական ընտրարշավի ժամանակ նա հայտարարում էր, որ կարգելի քաղաքական գործիչներին հարազատ–բարեկամի աշխատանքի ընդունել:
Նրա մրցակից Ֆրանսուա Ֆիյոնը ընտրարշավի վերջին փուլում հրաժեշտ տվեց պայքարին իր կնոջ շուրջ ծավալված սկանդալի պատճառով: Ֆիյոնի կինն, ըստ լուրերի, մի քանի հազար եվրո էր ստացել ամուսնու մոտ աշխատելու ժամանակահատվածում, բայց աշխատանքի չէր ներկայացել:

Ինչ վերաբերում է Բրիջիտ Մակրոնին` անխոս նա ուշադրության կենտրոնում է, ոչ միայն Ֆրանսիայում: Նրա անունը շոշափվում է գրեթե բոլոր պարբերականներում: Ընտրություններից հետո մամուլը գրեց, թե Ֆրանսիան ընտրեց տղամարդ նախագահ, բայց Ելիսեյան պալատը կին է կառավարում: Ամուսնու հետ 24 տարվա տարիքային տարբերությունը քննարկման թիվ մեկ թեման դարձավ ոչ միայն ֆրանսիացիների համար: Բայց խնդրագրի հեղինակ Թիերի Թոլ Վալետն ընդգծում է, որ քննադատությունն առաջին տիկնոջ պաշտոնի վերաբերյալ որևէ անձնական բնույթ չի կրում:

Ի՞նչ կփոխի պաշտոնական կարգավիճակը
Առաջին տիկինը շաբաթական մոտ 150 նամակ է ստանում: Նոր աշխատակազմը կօգնի նրան նամակագրության հարցում: Աշխատավարձի մասին առայժմ խոսք չկա, բայց ինչ-որ գումար կհատկացվի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու, ներկայացուցչական ծախսերի համար: Ընդդիմախոսների կարծիքով, այս նախաձեռնության միակ լավ բանը նոր աշխատատեղերի ստեղծումն է:
Բրիջիտ Մակրոնը Vanity Fair ամսագրին ասել է, որ կօգտվի ամուսնու նախագահությունից սահմանափակ կարողություններով մարդկանց և նրանց ընտանիքներին օգնելու համար:

Միաժամանակ Մակրոնի վարկանիշն էապես ընկել է: Քննադատների կարծիքով առաջին տիկնոջ կարգավիճակը նա շահարկում է սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: Բացի այդ Բրիջիտին մեղադրում են Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկնոջը Միշել Օբամային նմանակելու համար: Նա փորձում է նույնքան ակտիվ հասարակական կյանք վարել:

Քաղաքական վերլուշաբանների կարծիքով Մակրոնը հակաժողովրդավարական քայլ է անում, քանի որ ֆրանսիացիները ոչ թե նախագահական զույգ են ընտրել, այլ նախագահ:
Ֆրանսուա Օլանդի կինը` Վալերի Տրիերվեյլերը պաշտոնապես Օլանդի հետ ամուսնացած չի եղել: Նրանց հարաբերությունները սկսվել են որպես սիրավեպ, ավարտվել` Օլանդի նախագահության օրոք, իսկ ավարտվեց այս սիրավեպը վալերիի գրած անկեղծ մեմուարներով:

Նիկոլյա Սարկոզիի օրոք ֆրանսիացիենրը 2 «առաջին տիկին» ունեցան: Առաջին կնոջից` Սեսիլիայից, Սարկոզին բաժանվեց նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Նրա երկրորդ կինը` երգչուհի Կարլա Բրունին շատ արագ ընդգրկվեց Ֆորբսի վարկածով 50 ամենաազդեցիկ կանանց ցանկ (1-ին տեղում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման էր):

Մակրոնները միասին են արդեն 20 տարի, որից 10-ը` գրանցված ամուսնությամբ: Բայց Խնդրագրի հեղինակներն ասում են, - «Չգիտենք, թե ով կլինի հաջորդ նախագահը և ինչ կլինի, եթե հաջորդ նախագահը կին լինի, պատրա՞ստ է արդյոք Ֆրանսիան «Առաջին Ջենթլմեն» պաշտոնին»:

INDEPENDENT

Տարածել