BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բրիտանական պառլամենտում դրես կոդը պաշտոնապես փոխվո

Բրիտանական պառլամենտում դրես կոդը պաշտոնապես փոխվում է. սա ավարտն է մի ամբողջ «ազնվական» դարաշրջանի

Դարեր շարունակ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը հավատարիմ է եղել  դրես-կոդի խիստ կանոններին: Այդպիսիք են, օրինակ, Խորհրդարանի անդամներին «իմ պատվարժան ընկեր« ասելը  Բիլ կամ Ջիլի փոխարեն, և հագնվելը  այնպես, որ դա ի ցույց դնի «հարգանքը  պալատի և ազգության կյանքում դրա դերին»: Տղամարդկանց համար պիջակն ու  փոխկապը պարտադիր են: Կանանց համար պահանջված է չափավոր դասականը: Իհարկե, ժամանակի ընթացքում նման կանոնները որոշակիորեն ձևափոխվել են, սակայն բրիտանական պառլամենտը մեծ հաշվով հավատարիմ է դասականին ու տրադիցիոնին:
Բայց դա մինչև այն պահն էր, երբ պալատի սեսիաների օրակարգ մտավ ամբողջ աշխարհի տղամարդկանց հետապնդող թեման, այն է` ե՞րբ և որտե՞ղ է նպատակահարմար գնալ գործնական հագուկապով:
Դեբատը սկսվեց երբ Փիթեր Բոնը` կոնսերվատիվ խորհրդարանականը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են առանց փոխկապի պատգամավորին թույլատրել նախօրեին  հարց տալ: Նախկինում դա կարող էր լկտիություն դիտարկվել: Ըստ կանոնակարգի`  խոսնակը, տեսնելով ինչ-որ մեկին, որն իր հագնվելու ձևով խայտառակ անհարգալից է պառլամենտի հանդեպ, կարող է տվյալ մարդուն հեռացնել պալատից:
Ցավոք, փառավոր այդ օրերն անցյալ են: Նայեք ներքոնշյալ հոլովակում Ջոն Բերքոուին` Բրիտանիայի Համայքնների պալատի խոսնակին, հասկանալու համար տրադիցիոն հագուկապի վերականգնման հարցի շուրջ վեճը: Գլխավոր հարցերից է նաև թե արդյո՞ք կանայք էլ պարտավորված են փոխկապ կրել:

Բրիտանիան միակ երկիրը չէ, որը դեմ է առել այս հարցադրմանը`  քաղաքական գործիչների հանդերձա՞նքն էլ պետք է փոփոխության ենթարկվի, այն դեպքում, երբ բիզնես աշխարհը վաղուց անցել է կիսապաշտոնական դրես-կոդին: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպարիսի քեժուալ սթայլը  տրադիցիոն եվրոպացիների համար քննարկման թեմա է առ այսօր: Ֆրանսիայի Ազգային ժողովն իր հերթին օրեր առաջ սկսեց քննարկում նման թեմայով, երբ ծայրահեղ ձախական Ժան Լյուկ Մելենկոն ցուցադրաբար պառլամենտում երևաց առանց փոխկապի` առաջացնելով Ազգային ժողովի ավանդապահ հատվածի զայրույթը: Մի կոնսերվատիվ պատգամավոր նշեց, որ դա անհարգալից վերաբերմունք է: Մելեկոնը ակնհայտորեն հրճվում էր մտքից, թե ինչպիսի ազդեցություն կունենա իր հագնվելու ձև Ֆրանսիայի նախկին հեղափոխականների վրա: «Մենք ունեինք sans culottes (առանց տաբատ), հիմա ունենք sans cravates (առանց փոխկապի)»- կատակում էր նա` նկատի ունենալով կատաղած աշխատավոր դասի ընտրությունը կրել երկար տաբատներ կուլոտների փոխարեն (մետքասե բրիջիներ), որը հագնում էր բարձր խավը:
Բրիտանիայի որոշ քաղաքական գործիչների համար փոխկապի կանոնները ավանդույթի խախտում է: Բայց ավելի մեծ թվով բրիտանացի պառլամենտականների համար, մենք հուսով ենք,  քեժուալ դրես-կոդը կարող է տոթ ամառային օրերը ավելի տանելի դարձնել Ներկայացուցիչների պալատում, որտեղ Բրեքզիթի, հղիության արհեստական ընդհատման, հանրային հարկերի թեմաները թեժ են:

Quartz

Տարածել