ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Իտալական ամենագունավոր հեքիաթը. Բուրանոյի երանգներ

Իտալական ամենագունավոր հեքիաթը. Բուրանոյի երանգները

16-ից մինչև 21-րդ դար Բուրանոն, հաստատ, շատ է փոխվել, բայց պատմական շերտերն այստեղ ավելի քան ակնհայտ են: Սա, ի դեպ, ամբողջ Իտալիային է բնորոշ (գոնե այն, ինչ ես տեսա): 16-րդ դարից սկսած Բուրանոն մասնագիտացել է ժանյակավոր գործվածքների արտադրության մեջ: 5 դար անց Վենետիկի թաղամասերից մեկը համարվող այս կղզում ժանյակագործները շարունակում են աշխատել, դիմավորել ու ճանապարհել իրենց կղզի ոտք դնող յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Խանութ-արվեստանոցի անկյունում նստած ժանյակագործ տատիկը գործում է ու ժպտում, ինչպես հեքիաթի բարի փերի: Թվում էր, թե այս իրերը վաղուց նորաձև չեն, բայց, ոչ, Բուրանոն ետ է շրջում ժամանակը: Ուզածդ իրն ու հագուստը ձեռագործ տարբերակով կգտնես նեղլիկ փողոցների երկայնքով ձգվող մեկը մյուսին շարունակող խանութներում: Ժանյակների ճերմակը Բուրանոյի կանչող երանգներից միայն մեկն է:

Տարածել