Հայաստանում բաց եղանակով կատարվող վիրահատությունները կփոխարինվեն մինիմալ ինվազիվ միջամտություններով
Ամեն տարի աշխարհում 1 միլիոն մարդու թոքերում քաղցկեղ է ախտորոշվում: Օնկոլոգիական հիվանդությունների շարքում այն առաջատար է` կազմելով 60 տոկոսը: Վերջին 5 տարիներին Հայաստանում հիվանդության ցուցանիշն աճել է 8 տոկոս, իսկ մահացությանը` 5.8: Ամեն տարի ավելանում է:
Թոքի քաղցկեղի բուժման հիմնական մեթոդը համարվում է վիրաբուժությունը: ժամանակակից ու նորագույն վիրաբուժական մեթոդները Հայաստան բերելու համար ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ մասնագետների հետ իրենց փորձով ու նորարարական գիտելիքներով Հայաստանում են ավստրիացի առաջատար բժիշկները:
Հայ մասնագետները թոքի քաղցկեղով հիվանդի կյանքը փրկելու համար պատրաստվում են բաց եղանակով կատարվող վիրահատությունները փոխարինել մինիմալ ինվազիվ միջամտություններով: Փոքր կտրվածքներով կատարվող լապարոսկոպիկ վիրահատությունների շնորհիվ հետվիրահատական վերականգնողական փուլը ավելի կարճ կլինի և վիրահատությունից մի քանի օր անց պացեենտը դուրս կգրվի հիվանղդանոցից:
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)